00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կոշտ հարկահավաքությունը բումերանգի էֆեկտ ունի. տնտեսագետը` խոշոր հարկատուների ցանկի մասին

© Sputnik / Aram NersesyanԱտոմ Մարգարյանը
Ատոմ Մարգարյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2026
Ատոմ Մարգարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ատոմ Մարգարյանը նկատում է, որ ՊԵԿ–ի հրապարակած ս.թ. հունվար–հունիս վիճակագրությունն առայժմ չի արտացոլում Հայաստանից ՌԴ արտահանումների սահմանափակման հնարավոր հետևանքները։ Մինչդեռ դրանք միջնաժամկետ հատվածում կարող են բարդ իրավիճակ ստեղծել ՀՀ տնտեսության համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. 2026թ–ի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների և նրանց վճարած հարկերի դինամիկան առայժմ աճողական է, բայց ՀՀ տնտեսությունն առաջիկայում կարող է չափազանց ծանր իրավիճակի առաջ կանգնել. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը։
Նշենք` ՊԵԿ–ի հրապարակած 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը շուրջ 1.5 տարվա ընդմիջումից վերականգնել է Հայաստանի ամենախոշոր հարկատուի իր դիրքը։ Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է, որը մինչ այժմ առաջին հորիզոնականն էր զբաղեցնում։ Երրորդ տեղում «Արդշինբանկն» է, ապա` «Գազպրոմ Արմենիան» և «Գրանդ Տոբակոն»։

Մասնագետը նկատում է, որ հունվար–հունիս վիճակագրությունն առայժմ չի արտացոլում Հայաստանից ՌԴ արտահանումների սահմանափակման հնարավոր հետևանքները, որոնք միջնաժամկետ հատվածում կարող են բարդ իրավիճակ ստեղծել երկրի տնտեսության համար։
«Առայժմ դա դրսևորում է գյուղատնտեսական մթերքների, պտուղ-բանջարեղենի, վերամշակված սննդի և այլ ոլորտներում, բայց կարող է ընդլայնվել` պայմանավորված հայտնի քաղաքական զարգացումներով և, այսպես կոչված, դիվերսիֆիկացման արտաքին քաղաքական կողմնորոշումների միտումներով։ Հետևանքները կարող են լինել ծանր բյուջետային, հարկային և պետական պարտքի բեռի և դրա սպասարկման հետ կապված խնդիրներ»,– կարծում է Մարգարյանը։
1000 խոշոր հարկատուների հարկային մուտքերը 2026-ի առաջին կիսամյակում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 123.8 մլրդ դրամով` 986 մլրդ–ից հասնելով 1 տրլն 109 մլրդ–ի։
Այդ աճը Ատոմ Մարգարյանը վերագրում է ՊԵԿ–ի վարած ինտենսիվ և կոշտ հարկահավաքությանը` միաժամանակ զգուշացնելով, որ այն կարող է նաև բումերանգի էֆեկտ ունենալ։
«Առողջ տնտեսական համակարգը պետք է հիմնված լինի ռեալ արդյունաբերական սեկտորի, հատկապես աշխատատեղերի խթանողական գործիքների, դրամավարկային քաղաքականության վրա։ Առայժմ, սակայն, այսպիսի տենդենցներ մենք չենք տեսնում։ Մինչդեռ տնտեսության ծախսային ուղղություններում ճնշումները մեծանում են։ Այնպես որ տնտեսական քաղաքականության և մոդելի լուրջ վերանայումների անհրաժեշտություն կա»,– նկատում է Մարգարյանը։
Խոշոր հարկատուների ցուցակը, նրա գնահատմամբ, բացահայտում է ՀՀ տնտեսության ոչ արդյունավետ և ոչ մրցունակ կառուցվածքը։ Իսկ հարկագանձումների մեջ կոշտ հարկահավաքությունից բացի լուրջ մասնաբաժին ունի նաև գնաճը։
Ինչ վերաբերում է ցուցակի առաջատարների շարքերում վերջին 1 տարում տեղի ունեցած փոխատեղումներին, մասնավորապես ԶՊՄԿ–ի` առաջին հորիզոնականում հայտնվելուն, տնտեսագետը դա բացատրում է առաջին հերթին միջազգային շուկայում գունավոր մետաղների բարձր պահանջարկով ու գների աճով։
«Վերջին 1 տարվա կտրվածքով պղնձի գները, լոնդոնյան, բորսայում 9․5 հազար դոլարից հասել են մոտ 13․5-14 հազարի։ Դա նշանակում է, որ սրընթաց աճել է գունավոր մետաղների, և մասնավորապես` պղնձի գների մակարդակը։ Եվ կանխատեսումները կամ ակնկալիքներն այնպիսին էին, որ դրանք, այսպես ասած, խուճապային կամ բարձր պահանջարկով պայմանավորված գներ են, և պետք է իջնեին, վերադառնային երկարաժամկետ կայուն հավասարակշռության տիրույթ։ Բայց դա տեղի չունեցավ։ Այս տարվա սկզբից գների բարձր մակարդակը պահպանվեց։ Թերևս միայն մարտ-ապրիլ ամիսներին որոշակի անկում եղավ` մինչև 12 000 դոլարի սահմանագիծը, որից հետո կրկին աճեց, և մայիս-հուլիսին շարունակում է մնալ բավականաչափ բարձր` մինչև 14- 14․5 հազարի սահմաններում»,– պարզաբանում է Մարգարյանը։
Նրա կարծիքով` միտումը առաջիկայում ևս կպահպանվի` պայմանավորված համաշխարհային զարգացումներով, հատկապես` ռազմարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական, ավտոարտադրության և էլեկտրոնիկայի ոլորտի պահանջարկի թռիչքային աճով։
Ինչ վերաբերում է Հայաստանյան բանկերի աճող եկամուտներին, որոնք Ատոմ Մարգարյանը «գերշահույթների դինամիկա» է անվանում, դրանք, նրա դիտարկմամբ, պայմանավորված են հիմնականում շինարարության ոլորտում եկամտային հարկի վերադարձի համակարգով և սպառողական վարկերի սրընթաց աճով։
Վերջին տարիներին որպես խոշորագույն հարկատու իր կայուն դիրքն ապահոված «Մոբայլ Սենթրի» կայուն բարձր եկամուտները տնտեսագետը պայմանավորում է ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումների ֆոնին կենցաղային տեխնիկայի, սմարթֆոնների և այլ բարձր տեխնոլոգիական պրոդուկտների վերաարտահանումներով։
Իսկ, օրինակ, առցանց առևտրի հարթակ հանդիսացող «Վայլդբերիսը» մեր զրուցակիցը դիտարկում է իբրև ժամանակակից գլխավոր տրենդերից մեկը, որի շնորհիվ «Իմվբամը» 1 տարվա մեջ 29-րդից բարձրացել է 10-րդ հորիզոնական և գրեթե եռապատկել ՀՀ բյուջե վճարած իր հարկերը։
Հավելենք, որ խոշոր հարկատուների այս ցուցակում բանկերից առաջին տասնյակում է նաև «Ամերիաբանկը»։ 7-րդ և 8-րդ հորիզոնականներում են «Դիջիթեյնն» ու «Սոֆթ Կոնստրակտը»։ 9-րդը Կապանի լեռնահարստացման կոմբինատն է, որն անցյալ տարի 11-րդ տեղում էր և որի վճարած հարկերն ավելացել են շուրջ 5 մլրդ դրամով։ Տասնյակը եզրափակում է առցանց առևտրի առաջատար «Իմվբամը» (Wildberries), որն 2026թ–ի հունվար–հունիս ամիսներին պետական բյուջե 13.9 մլրդ դրամ հարկ է վճարել:
Լուցկու գին. հայկական ծաղկի շուկան կոլապսի մեջ է, ԵՄ–ում չեն սպասում, ՌԴ–ում արգելել են
Լրահոս
0