00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հյուսիսային նավատորմում ձևավորվել է անօդաչու համակարգերի առաջին գունդը. Մոիսեև

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Մոիսեևը
Ալեքսանդր Մոիսեևը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2026
Ալեքսանդր Մոիսեևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծովակալը նշել է, որ Ռուսաստանուն կկառուցվի առաջին ինքնավար նավը՝ 500 տոննա ջրատարողությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հյուսիսային նավատորմում ստեղծվել է անօդաչու համակարգերի առաջին գունդը, իսկ երկրորդը կլինի Խաղաղօվկիանոսյան նավատորմում 2027 թվականին, հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը։
«Մենք ստեղծել ենք անօդաչու համակարգերի գնդեր նավատորմի կառուցվածքում։ Հուլիսի 1-ին մենք Հյուսիսային նավատորմում ձևավորել ենք գունդ և այն ապահովել բոլոր անհրաժեշտ զենքերով... Հաջորդ տարի մենք կավարտենք այս նախագիծը Խաղաղօվկիանոսյան նավատորմում», - ասել է Մոիսեևը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
Ծովակալը հայտարարել է, որ Ռուսաստանը կկառուցի իր առաջին ինքնավարնավը՝ 500 տոննա ջրատարողությամբ։
«Մենք ստեղծում ենք նավ, որը կարող է որոնել սուզանավեր և ստորջրյա օբյեկտներ։ Սա 500 տոննա քաշով անօդաչու նավ է, առաջին նման նավն է, որը հիմք կհանդիսանա անօդաչու համակարգերի հետագա զարգացման համար», - ասել է Մոիսեևը։
Նա նաև նշել է, որ իրականացվում են նաև «Բուլավա» ծովային բալիստիկ հրթիռով զինված «Բորեյ» սուզանավի նորացնելու բոլոր ծրագրերը։ Այս սուզանավերը կծառայեն ռուսական պետությանը հաջորդ 30-40 տարիների ընթացքում։
Բացի այդ, ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի խոսքով` «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի կրողն արդեն ընդգրկված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմում։
2025 թվականի նոյեմբերին ջուր է իջեցվել «Խաբարովսկ» ատոմային սուզանավը, որը «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա համալիրի առաջին լիարժեք կրողն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչու թռչող սարքերի մշակման մասին հայտարարել է 2018 թվականի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Նա նշել է, որ այս անօդաչու թռչող սարքերը կարող են զինված լինել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ է տալիս դրանց հարվածել լայն շրջանակի թիրախների, այդ թվում՝ ավիակիրների խմբերի, ափամերձ ամրությունների և ենթակառուցվածքների։
Լրահոս
0