00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիասթափված է ցեղասպանության հարցը Քնեսեթից հանելու համար

© AP Photo / Francisco SecoԵրուսաղեմի Հայոց պատրիարքություն
Երուսաղեմի Հայոց պատրիարքություն - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2026
Երուսաղեմի Հայոց պատրիարքություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատրիարքությունը կոչ է անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությունը և միանալ այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկությունից հանելու առնչությամբ: Այդ մասին այսօր Պատրիարքությունը հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից։ Ավելի վաղ Իսրայելը հետաձգել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Նշվում էր, թե Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։
«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։
Պատրիարքությունից նաև նշել են՝ խիստ մտահոգիչ է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թեինչը կարող է դրվել Քնեսեթի քննարկմանը:
Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
«Հայոց ցեղասպանությունն անփոփոխ պատմական փաստ է։ Նրա մասին ճշմարտությունը կախված չէ քաղաքական հանգամանքներից և մնում է ամուր հաստատված պատմական փաստաթղթերի շնորհիվ։ Ուստի, մենք կրկին դիմում ենք Իսրայել պետությանը՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ միանալով երեսուներկու այլ երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Մենք ողջունում ենք Իսրայելի բարոյական տեսանկյունից արդարացի ճանաչումը՝ որպես պատմական փաստի ևս մեկ հաստատում»,- ընդգծել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից:
Նրանք նաև կոչ են արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերը կոծկելուն ուղղված իր ակտիվ քաղաքականությունն ու նախաձեռնությունները:
«Մենք այս կոչով դիմում ենք այն համոզմունքով, որ ցանկացած երկու ժողովրդի միջև ցանկացած ամուր հաշտեցում կարող է խաղաղության հիմք դառնալ միայն այն դեպքում, եթե այդ խաղաղությունը հիմնվի պատմական ճշմարտության վրա»,- ասված է հակտարարության մեջ։
Պատրիարքությունը եզրափակել է իր հայտարարությունը՝ հիշեցնելով՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ հողում ապաստան հայցող անթիվ վերապրածների և որբերի, հայտարարում է իր պատասխանատվությունը տուժածների հիշատակը վառ պահելու և նրանց ժառանգությունն ապագա սերունդներին փոխանցելու հարցում։
Հիշեցնենք` Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին հունիսի 26–ին Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որը հավանություն ստանալու դեպքում ուղարկվելու է Քնեսեթ։
Հավելենք միայն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։
Լրահոս
0