https://arm.sputniknews.ru/20260726/erevan-eraskh-avtvotshanaparhin-avtvovtari-hetevanqvov-hrdeh-e-brnkvel-kan-zvoher-ev-viravvorner-105081142.html
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
Sputnik Արմենիա
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T21:30+0400
2026-07-26T21:30+0400
2026-07-27T08:21+0400
ավտովթար
ավտոմեքենա
հրդեհ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105083988_101:328:2802:1847_1920x0_80_0_0_52d64fcd23c005821ac85fb069f0bd7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում այսօր ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. կրակը մարելուց հետո մեքենաներից մեկում հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին. Այգավան բնակավայրի կամրջի վրա բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվում է։Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է, որ հոսպիտալացվել է 4 տուժած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105083988_202:293:2488:2008_1920x0_80_0_0_190657c5a752b1f173519e8f98f3dacc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, ավտոմեքենա, հրդեհ, զոհ
ավտովթար, ավտոմեքենա, հրդեհ, զոհ
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
21:30 26.07.2026 (Թարմացված է: 08:21 27.07.2026) Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում այսօր ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. կրակը մարելուց հետո մեքենաներից մեկում հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին. Այգավան բնակավայրի կամրջի վրա բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 մոխրացած մարմին։ Երկու անձի տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ավելի ուշ
ՆԳՆ-ն հայտնել է, որ հոսպիտալացվել է 4 տուժած։