00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արաղչին Լավրովին ասել է, որ իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա

© Photo : official site of IRNA Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին
 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2026
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանի ԱԳ նախարարը համոզված է, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի հրահրմամբ՝ Եվրոպային Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Իրանի աԳ նախարարը շեշտել է, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի հրահրմամբ՝ Եվրոպային ԻԻՀ դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։
«Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա և սպանել նավաստու։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է, որն իրականացվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպային պատերազմի մեջ ներքաշելու համար։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցների ընթացքում ես ընդգծել եմ, որ կիևյան այս պատեհապաշտի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ», – գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Ինչպես հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում, Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, որը զոհվել է հուլիսի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Իրանին պատկանող «Անա» նավի վրա իրականացված հարձակման հետևանքով։ Նավը քաղաքացիական բեռով դուրս էր եկել Աստրախանից։
«Լավրովը խնդրել է աջակցության խոսքեր փոխանցել զոհվածի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին օգնություն ցուցաբերելու համար և ընդգծել Կիևի ռեժիմի նման արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը», – ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 25-ին Իրանը Ուկրաինային մեղադրել է Կասպից ծովում իրանական նավին հարվածելու համար։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։
Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող նավերին, որոնք, նրա խոսքով, իբր ներգրավված էին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրման մեջ։
Լրահոս
0