https://arm.sputniknews.ru/20260725/putinin-dzerbakalelu-order-tvats-mqd-datakhazin-ashkhatanqic-heracrel-en-inchn-e-pattshary--105037737.html
Պուտինին «ձերբակալելու օրդեր» տված ՄՔԴ դատախազին աշխատանքից հեռացրել են. ի՞նչն է պատճառը
Պուտինին «ձերբակալելու օրդեր» տված ՄՔԴ դատախազին աշխատանքից հեռացրել են. ի՞նչն է պատճառը
Sputnik Արմենիա
Հենց Քարիմ Խանն էր ժամանակին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու օրդեր» տվել։ 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T10:20+0400
2026-07-25T10:20+0400
2026-07-25T11:46+0400
վլադիմիր պուտին
միջազգային քրեական դատարան (մքդ)
ձերբակալություն
դատախազ
սեռական բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105036520_0:0:3080:1733_1920x0_80_0_0_b06dadc2f7c06cfafe158354880a7618.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի մասնակից պետությունների վեհաժողովը որոշել է պաշտոնից հեռացնել դատախազ Քարիմ Խանին, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է վեհաժողովի նախագահ Պյայվի Կաուկորանտան:Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 125 մասնակից երկրներից 82-ը։ Սա, ինչպես գրում է Reuters-ը, դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող գլխավոր դատախազին զրկում են պաշտոնից:Ինչ նպատակով է առաջին անգամ Երևան այցելել Միջազգային քրեական դատարանի նախագահը2025 թվականի մայիսին ՄՔԴ-ն Խանին վարչական արձակուրդի է ուղարկել մինչև ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների գործով նրա դեմ սկսված հետաքննության ավարտը։ Օգոստոսի վերջին բրիտանական The Guardian թերթը գրել էր նույն հանցագործության երկրորդ մեղադրանքի մասին։Ռուսաստանում այս դատախազի դեմ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ակնհայտ անմեղ անձի պատասխանատվության ենթարկելու համար։ 2023 թվականին Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել ՄՔԴ՝ ռուսաստանցիներին ձերբակալելու օրդեր ստանալու համար։Փաստաթղթի հիման վրա այս ատյանի դատավորները ապօրինի որոշումներ են կայացրել Վլադիմիր Պուտինի և մանկական օմբուդսման Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ:Պուտինի` Մոնղոլիա կատարած այցի նախապատրաստման շրջանակում ՄՔԴ–ի խնդիր չի առաջացել. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/19/105036520_349:0:3080:2048_1920x0_80_0_0_9bc7627b8a798f000dce0467565bea1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, միջազգային քրեական դատարան (մքդ), ձերբակալություն, դատախազ, սեռական բռնություն
վլադիմիր պուտին, միջազգային քրեական դատարան (մքդ), ձերբակալություն, դատախազ, սեռական բռնություն
Պուտինին «ձերբակալելու օրդեր» տված ՄՔԴ դատախազին աշխատանքից հեռացրել են. ի՞նչն է պատճառը
10:20 25.07.2026 (Թարմացված է: 11:46 25.07.2026) Հենց Քարիմ Խանն էր ժամանակին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու օրդեր» տվել։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի մասնակից պետությունների վեհաժողովը որոշել է պաշտոնից հեռացնել դատախազ Քարիմ Խանին, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է վեհաժողովի նախագահ Պյայվի Կաուկորանտան:
Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 125 մասնակից երկրներից 82-ը։ Սա, ինչպես գրում է Reuters-ը, դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող գլխավոր դատախազին զրկում են պաշտոնից:
2025 թվականի մայիսին ՄՔԴ-ն Խանին վարչական արձակուրդի է ուղարկել մինչև ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների գործով նրա դեմ սկսված հետաքննության ավարտը։ Օգոստոսի վերջին բրիտանական The Guardian թերթը գրել էր նույն հանցագործության երկրորդ մեղադրանքի մասին։
Ռուսաստանում այս դատախազի դեմ ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ակնհայտ անմեղ անձի պատասխանատվության ենթարկելու համար։ 2023 թվականին Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել ՄՔԴ՝ ռուսաստանցիներին ձերբակալելու օրդեր ստանալու համար։
Փաստաթղթի հիման վրա այս ատյանի դատավորները ապօրինի որոշումներ են կայացրել Վլադիմիր Պուտինի և մանկական օմբուդսման Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ: