Լուցկու գին. հայկական ծաղկի շուկան կոլապսի մեջ է, ԵՄ–ում չեն սպասում, ՌԴ–ում արգելել են
Լուցկու գին. հայկական ծաղկի շուկան կոլապսի մեջ է, ԵՄ–ում չեն սպասում, ՌԴ–ում արգելել են
Sputnik Արմենիա
Հայկական ծաղկի շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է։ Երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական... 25.07.2026, Sputnik Արմենիա
Հայկական ծաղկի շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է։ Երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ–ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրամիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների, որոնց անդրադարձել է Sputnik Արմենիան։Երևանի ծաղկի խոշորագույն շուկան, որը դեռ վերջերս լցված էր վարդերի, գերբերաների և լիզիանտուսների (լիլիանտուսների) բույրով, այսօր բարդ իրավիճակում է հայտնվել։ Շուկայի մասնակիցների խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արտադրանքի արժեքը նվազել է մոտ 70%-ով։Եթե 50 սանտիմետրանոց 15 վարդի կապը նախկինում վաճառվում էր մոտ 2000 դրամով, որ հիմա` 1000 դրամով, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 500 դրամով։ Այսինքն՝ հիմա 1 վարդը վաճառվում է շուկայի համար չլսված գնով՝ 66 դրամով, այնինչ ընդամենը մեկ ամիս առաջ դրա արժեքը տատանվում էր 133-ից 200 դրամի սահմաններում, 1 գերբերան վաճառվում է 16 դրամով (կարելի է ասել` լուցկու գնով)։Ի՞նչ տեսք ունի շուկանԱռաջին հայացքից թվում է` ծաղկի ամենախոշոր շուկայում ոչինչ չի փոխվել։ Նույն շարքերն են, նույն վաճառողները և սովորական առևտրային մթնոլորտը։ Սակայն արտաքին անդորրի հետևում զգացվում է շուկայի մասնակիցների աճող տագնապը։ Շուկան առաջվա պես բացվում է առավոտյան ժամը 7-ին։ Բայց արդեն ժամը 9-ին մոտ գնորդներ գրեթե չեն մնում. վաճառողները սկսում են և հեռանալ։ Ոմանք, չկարողանալով վաճառել ապրանքը, հուսահատությունից նետում են գետնին։ Մյուսները հետ են տանում՝ հույսով, որ երեկոյան կվաճառեն մեկ այլ շուկայում։Քանի որ երկրի ներսում արտադրանքի մեծ ծավալ է կուտակվել, և նույնիսկ խոշոր առևտրային ցանցերն են սկսել ծաղիկ վաճառել, մեծացել է ճնշումը փոքր ջերմոցային տնտեսությունների և ծաղկի ավանդական խանութների վրա։Ոլորտի ներկայացուցիչներից մեկը՝ Արմանը (անունը փոխված է), Sputnik Արմենիային պատմեց, որ խնդիրն այսօր միայն գների նվազումը չէ, ոչ էլ արտադրանքի իրացման միակ շուկայի՝ Ռուսաստանի փակվելը։ Նրանք հավատում են, որ այս հարցը վաղ թե ուշ կլուծվի։ Նրա խոսքով՝ գլխավոր բարդությունը հավասարակշռության խախտումն է խոշոր արտադրողների և փոքր տնտեսությունների միջև, որոնց համար ծաղիկներ աճեցնելը ոչ թե հավելյալ վաստակ է, այլ եկամտի հիմնական աղբյուր։ Նա պարզաբանեց, որ տնտեսությունների մեծ մասն աշխատում է փոխառված միջոցների հաշվին։ Շատերը վարկեր են վերցրել բիզնեսի համար։«Երբ մեզ հարցնում են, թե ինչու ենք շարունակում աշխատել, եթե իրավիճակը ծանր է, պատասխանելը դժվար է։ Բայց չի կարելի պարզապես վերցնել ու փակել գործը. աճեցրած ամեն մի վարդի հետևում բազմամյա աշխատանք է, մեծ ներդրումներ»,- նշեց արտադրողը։Հայաստանում ծաղկի ջերմոց հիմնելու համար պետք է մի քանի հազար դոլարից (փոքր ջերմատների համար) մինչև միլիոնավոր դոլարներ (խոշոր արդյունաբերական համալիրների համար)։ Ճշգրիտ գումարը կախված է մակերեսից, նյութերից և կլիմայի վերահսկման համակարգերից։ Միջինում 2500 քմ մակերեսով ջերմոցի պահպանումն ամսական արժե մինչև 6000 դոլար։Բիզնես են բացել բիզնեսի ներսումՄեկ այլ ծաղիկ արտադրող՝ Աշոտը, ասում է` չի հիշում, որ շուկայում երբևէ նման գներ եղած լինեն։ Նրա խոսքով՝ իրավիճակը կտրուկ վատացավ, երբ խոշոր առևտրային ցանցերը սկսեցին ծաղիկներ գնել մեծ ջերմոցային տնտեսություններից և վաճառել անմիջապես իրենց խանութներում։«Որտե՞ղ է տեսնված, որ ծաղիկները վաճառվեն մթերքի կողքին։ Դրանք մշակվում են հատուկ նյութերով, որոնք կարող են վտանգավոր լինել սննդամթերքի համար։ Ո՞նց կարելի է այդպես։ Ուրեմն եկեք մենք էլ ծաղկի շուկայում սկսենք կարտոֆիլ վաճառել, իսկ ծաղկի խանութները թող հաց վաճառեն։ Մենք այդպես չենք անում, չէ՞։ Պետությունը պետք է վերահսկողություն սահմանի սրա նկատմամբ»,-կարծում է Աշոտը։Նրա խոսքով՝ խոշոր ցանցերը ավելի շահավետ վիճակում են հայտնվել. նրանք ծաղկի խանութի համար առանձին տարածք վարձելու, առանձին աշխատողներ պահելու կարիք չունեն և չեն անում նույն ծախսերը, ինչ փոքր ձեռնարկատերերը։ Նրանք փաստացի բիզնես են բացել բիզնեսի ներսում՝ մեծ տարածք ունեն և մի փոքր հատված հատկացնում են ծաղիկներին։ Ընդ որում` վճարում են միայն արտադրանքի իրացման հարկերը։Միևնույն ժամանակ ծաղկի ավանդական խանութները զգալիորեն ավելի շատ ծախսեր են անում՝ տարածքների վարձակալություն, աշխատակիցների աշխատավարձեր, կոմունալ վճարումներ, հարկեր, ծաղիկների խնամք և առևտրային կետի ծախսեր։Ծաղկի խանութի սեփականատեր Արևը Sputnik Արմենիային պատմեց, որ այս պահին իր բիզնեսը գրեթե վնասով է աշխատում։Նրա խոսքով՝ սուպերմարկետներում ծաղիկների գների նվազումը հարվածել է ոչ միայն ջերմոցային տնտեսություններին, այլև ծաղկի փոքր խանութներին։ Արևի խոսքով` այս ամիս իրենց վնասը կազմել է 1 միլիոն դրամ (մոտ 2500 դոլար)։ Նա հավելեց` ի տարբերություն իրենց` խոշոր առևտրային ցանցերն օգտագործում են իրենց արդեն իսկ գոյություն ունեցող տարածքները. ցանցը կարող է ունենալ 1000 քառակուսի մետր և ներսում 20 քառակուսի մետր հատկացնել ծաղիկներին։Նման մոդելը, շուկայի մասնակիցների համոզմամբ, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Միլիարդների շրջանառություն ունեցողի համար սա պարզապես բիզնեսի ևս մեկ ուղղություն է։ Իսկ մյուսների համար ծաղիկները եկամտի և գոյության միակ աղբյուրն են։«Դեռ մոտ 20 օր առաջ 80 սանտիմետրանոց վարդը վաճառվում էր մոտ 4000 դրամով։ Հիմա նույն վարդը ստիպված տալիս ենք 1000–1500 դրամով»,- ասում են ոլորտի ներկայացուցիչները։Այսինքն` կարճ ժամանակահատվածում գինը նվազել է 2,5–4 անգամ, ինչը ծաղկի արտադրությունը դարձրել է նույնիսկ սեփական ծախսերը չփակող ոլորտ։Իսկ Եվրոպա՞նՌուսաստանի սահմանափակումների ֆոնին արտադրողներից շատերը սկսեցին իրացման այլընտրանքային շուկաներ փնտրել ։ Առաջին ուղղություններից մեկը դարձավ հարևան Վրաստանը։Սա հանգեցրեց նրան, որ մայիսին Հայաստանից Վրաստան կտրած ծաղիկների և կոկոնների ներմուծումը կազմեց 218,2 տոննա կամ 749,9 հազար դոլար (2,9 անգամ շատ, քան 2025 թվականի մայիսի ցուցանիշը)։ 2026 թվականի ապրիլի համեմատ ներմուծումն աճեց 89%-ով և հասավ ռեկորդային նիշի։Նյութի պատրաստման ընթացքում Sputnik Արմենիայի թղթակիցն այցելեց Թբիլիսիի ծաղկի ամենամեծ շուկա (հարցումն անցկացվել է 2026 թվականի հունիսի վերջին), վաճառողները պատմեցին հայկական արտադրանքի առաջին խմբաքանակի ճակատագրի մասին։Նրանց խոսքով՝ ծաղիկների զգալի մասը չի հաջողվել իրացնել, ապրանքը ստիպված են եղել ոչնչացնել։ Վրացի վաճառողները սա բացատրում են տեղական շուկայի առանձնահատկություններով։Հենց այդ պատճառով էլ Հայաստանից տարված արտադրանքը չի գտել իր գնորդին։Արտահանման մեկ այլ հնարավոր ուղղություն կարող էր դառնալ Եվրոպան։ Հունիսի սկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ռուսաստան արտահանելու համար արգելված հայկական ծաղկային արտադրանքը բեռնատարներով ուղարկվել է Եվրոպա` Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի տարածքով։ Սակայն այն ժամանակ նախարարը կոնկրետ չպատասխանեց այն հարցին, թե ապրանքների որ խումբն է արտահանվել ԵՄ, բացի ծաղկի 10 հազարանոց խմբաքանակից։Մինչդեռ այդ ծավալներն անհամեմատելի են Ռուսաստանի շուկայի ներուժի հետ։ Պաշտոնական տվյալներով՝ արգելքից երկու տարի առաջ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումն ավելացել էր 2,5 անգամ՝ 20,8 մլն դոլարից հասնելով 53,6 մլն դոլարի։ Եթե 2024 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 36 մլն դոլարի ծաղիկ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 53,6 մլն դոլարի։ Ավելին` մեծացել էր ոչ միայն ծաղիկների արտահանման ծավալը, այլև դրանց արժեքը։ 2024 թվականին 1 տոննա ծաղկի միջին արժեքը կազմել է 3031 դոլար, 2025 թվականին՝ 5418 դոլար։Արտադրողները Sputnik Արմենիային հայտնեցին, որ որոշ տնտեսվարողներ իսկապես փորձնական խմբաքանակ են ուղարկել Ռումինիա և Բուլղարիա մուլտիմոդալ սխեմայով. Հայաստանից բեռը հասցրել են վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև լաստանավով տեղափոխել Բուլղարիա։«Ծաղիկների որոշ տեսակներ պարզապես չդիմացան ճանապարհին։ Ինքնաթիռով փոխադրելը չափազանց թանկ է, իսկ մուլտիմոդալ առաքման դեպքում ոչ ամբողջ արտադրանքն է պահպանում վաճառքի տեսքը»,- նշեց մեր զրուցակիցը։Նա ընդգծեց, որ ԵՄ-ի պարագայում գլխավոր խնդիրը մնում է ոչ թե ծաղիկների որակը, այլ դրանք տեղ հասցնելը։ Ձեռնարկատերը պարզաբանեց՝ Հայաստանում աճեցված ծաղիկները ոչնչով չեն զիջում արտասահմանյանին և կարող են մրցակցել ցանկացած շուկայում։Նրա խոսքով՝ նախքան սահմանափակումները ծաղիկների ամենադիմացկուն տեսակները Ռուսաստան էին հասնում ավտոմոբիլային տրանսպորտով՝ «Վերին Լարս» անցակետով, իսկ ավելի զգայուն արտադրանքն ուղարկվում էր ինքնաթիռով։ Ընդ որում` միայն ավիափոխադրումն արժենում էր մոտ 2–3 հազար դրամ յուրաքանչյուր կիլոգրամ բեռի համար։ԵՄ-ի դեպքում, լոգիստիկայից բացի, կա ևս մեկ խնդիր՝ Եվրամիության երկրներում իրացման ձևավորված ուղիների բացակայությունը։ Ծաղիկները տեղ հասցնելը քիչ է, պետք է հասկանալ՝ ում և որտեղ վաճառել դրանք։ Ռուսաստանում ծաղիկներ գնելու մշակույթը շատ զարգացած է. փնջեր են նվիրում գրեթե ցանկացած տոնի և ոչ միայն։ Եվրոպայում այլ սպառողական սովորույթներ են, և սա նույնպես պետք է հաշվի առնել։Որպես մրցակցային ևս մեկ լուրջ գործոն շուկայի մասնակիցները նշում են աֆրիկյան երկրները, որոնք արդեն վաղուց ամուր դիրքեր են զբաղեցնում ծաղկի եվրոպական շուկայում։ Աշխատուժի ավելի ցածր արժեքի և զարգացած արտահանման ենթակառուցվածքների շնորհիվ նրանց արտադրանքը հաճախ ավելի էժան է ստացվում, ինչը էապես բարդացնում է հայ արտադրողների մուտքը ԵՄ շուկա։Ոլորտի ներկայացուցիչները ծանր վիճակում են, բայց հույս ունեն, որ այս սահմանափակումները ժամանակավոր են, և պետությունը կլուծի առաջացած հարցերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։Նշենք, որ մենք այս թեմայով հարցում ենք ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Հայկական ծաղկի շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է։ Երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ–ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրամիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների, որոնց անդրադարձել է Sputnik Արմենիան։
Երևանի ծաղկի խոշորագույն շուկան, որը դեռ վերջերս լցված էր վարդերի, գերբերաների և լիզիանտուսների (լիլիանտուսների) բույրով, այսօր բարդ իրավիճակում է հայտնվել։ Շուկայի մասնակիցների խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արտադրանքի արժեքը նվազել է մոտ 70%-ով։
Եթե 50 սանտիմետրանոց 15 վարդի կապը նախկինում վաճառվում էր մոտ 2000 դրամով, որ հիմա` 1000 դրամով, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 500 դրամով։ Այսինքն՝ հիմա 1 վարդը վաճառվում է շուկայի համար չլսված գնով՝ 66 դրամով, այնինչ ընդամենը մեկ ամիս առաջ դրա արժեքը տատանվում էր 133-ից 200 դրամի սահմաններում, 1 գերբերան վաճառվում է 16 դրամով (կարելի է ասել` լուցկու գնով)։
Առաջին հայացքից թվում է` ծաղկի ամենախոշոր շուկայում ոչինչ չի փոխվել։ Նույն շարքերն են, նույն վաճառողները և սովորական առևտրային մթնոլորտը։ Սակայն արտաքին անդորրի հետևում զգացվում է շուկայի մասնակիցների աճող տագնապը։ Շուկան առաջվա պես բացվում է առավոտյան ժամը 7-ին։ Բայց արդեն ժամը 9-ին մոտ գնորդներ գրեթե չեն մնում. վաճառողները սկսում են և հեռանալ։ Ոմանք, չկարողանալով վաճառել ապրանքը, հուսահատությունից նետում են գետնին։ Մյուսները հետ են տանում՝ հույսով, որ երեկոյան կվաճառեն մեկ այլ շուկայում։
Քանի որ երկրի ներսում արտադրանքի մեծ ծավալ է կուտակվել, և նույնիսկ խոշոր առևտրային ցանցերն են սկսել ծաղիկ վաճառել, մեծացել է ճնշումը փոքր ջերմոցային տնտեսությունների և ծաղկի ավանդական խանութների վրա։
Ոլորտի ներկայացուցիչներից մեկը՝ Արմանը (անունը փոխված է), Sputnik Արմենիային պատմեց, որ խնդիրն այսօր միայն գների նվազումը չէ, ոչ էլ արտադրանքի իրացման միակ շուկայի՝ Ռուսաստանի փակվելը։ Նրանք հավատում են, որ այս հարցը վաղ թե ուշ կլուծվի։ Նրա խոսքով՝ գլխավոր բարդությունը հավասարակշռության խախտումն է խոշոր արտադրողների և փոքր տնտեսությունների միջև, որոնց համար ծաղիկներ աճեցնելը ոչ թե հավելյալ վաստակ է, այլ եկամտի հիմնական աղբյուր։ Նա պարզաբանեց, որ տնտեսությունների մեծ մասն աշխատում է փոխառված միջոցների հաշվին։ Շատերը վարկեր են վերցրել բիզնեսի համար։
«Երբ մեզ հարցնում են, թե ինչու ենք շարունակում աշխատել, եթե իրավիճակը ծանր է, պատասխանելը դժվար է։ Բայց չի կարելի պարզապես վերցնել ու փակել գործը. աճեցրած ամեն մի վարդի հետևում բազմամյա աշխատանք է, մեծ ներդրումներ»,- նշեց արտադրողը։
Հայաստանում ծաղկի ջերմոց հիմնելու համար պետք է մի քանի հազար դոլարից (փոքր ջերմատների համար) մինչև միլիոնավոր դոլարներ (խոշոր արդյունաբերական համալիրների համար)։ Ճշգրիտ գումարը կախված է մակերեսից, նյութերից և կլիմայի վերահսկման համակարգերից։ Միջինում 2500 քմ մակերեսով ջերմոցի պահպանումն ամսական արժե մինչև 6000 դոլար։
Բիզնես են բացել բիզնեսի ներսում
Մեկ այլ ծաղիկ արտադրող՝ Աշոտը, ասում է` չի հիշում, որ շուկայում երբևէ նման գներ եղած լինեն։ Նրա խոսքով՝ իրավիճակը կտրուկ վատացավ, երբ խոշոր առևտրային ցանցերը սկսեցին ծաղիկներ գնել մեծ ջերմոցային տնտեսություններից և վաճառել անմիջապես իրենց խանութներում։
«Որտե՞ղ է տեսնված, որ ծաղիկները վաճառվեն մթերքի կողքին։ Դրանք մշակվում են հատուկ նյութերով, որոնք կարող են վտանգավոր լինել սննդամթերքի համար։ Ո՞նց կարելի է այդպես։ Ուրեմն եկեք մենք էլ ծաղկի շուկայում սկսենք կարտոֆիլ վաճառել, իսկ ծաղկի խանութները թող հաց վաճառեն։ Մենք այդպես չենք անում, չէ՞։ Պետությունը պետք է վերահսկողություն սահմանի սրա նկատմամբ»,-կարծում է Աշոտը։
Նրա խոսքով՝ խոշոր ցանցերը ավելի շահավետ վիճակում են հայտնվել. նրանք ծաղկի խանութի համար առանձին տարածք վարձելու, առանձին աշխատողներ պահելու կարիք չունեն և չեն անում նույն ծախսերը, ինչ փոքր ձեռնարկատերերը։ Նրանք փաստացի բիզնես են բացել բիզնեսի ներսում՝ մեծ տարածք ունեն և մի փոքր հատված հատկացնում են ծաղիկներին։ Ընդ որում` վճարում են միայն արտադրանքի իրացման հարկերը։
Միևնույն ժամանակ ծաղկի ավանդական խանութները զգալիորեն ավելի շատ ծախսեր են անում՝ տարածքների վարձակալություն, աշխատակիցների աշխատավարձեր, կոմունալ վճարումներ, հարկեր, ծաղիկների խնամք և առևտրային կետի ծախսեր։
Ծաղկի խանութի սեփականատեր Արևը Sputnik Արմենիային պատմեց, որ այս պահին իր բիզնեսը գրեթե վնասով է աշխատում։
Նրա խոսքով՝ սուպերմարկետներում ծաղիկների գների նվազումը հարվածել է ոչ միայն ջերմոցային տնտեսություններին, այլև ծաղկի փոքր խանութներին։ Արևի խոսքով` այս ամիս իրենց վնասը կազմել է 1 միլիոն դրամ (մոտ 2500 դոլար)։ Նա հավելեց` ի տարբերություն իրենց` խոշոր առևտրային ցանցերն օգտագործում են իրենց արդեն իսկ գոյություն ունեցող տարածքները. ցանցը կարող է ունենալ 1000 քառակուսի մետր և ներսում 20 քառակուսի մետր հատկացնել ծաղիկներին։
Նման մոդելը, շուկայի մասնակիցների համոզմամբ, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Միլիարդների շրջանառություն ունեցողի համար սա պարզապես բիզնեսի ևս մեկ ուղղություն է։ Իսկ մյուսների համար ծաղիկները եկամտի և գոյության միակ աղբյուրն են։
«Դեռ մոտ 20 օր առաջ 80 սանտիմետրանոց վարդը վաճառվում էր մոտ 4000 դրամով։ Հիմա նույն վարդը ստիպված տալիս ենք 1000–1500 դրամով»,- ասում են ոլորտի ներկայացուցիչները։
Այսինքն` կարճ ժամանակահատվածում գինը նվազել է 2,5–4 անգամ, ինչը ծաղկի արտադրությունը դարձրել է նույնիսկ սեփական ծախսերը չփակող ոլորտ։
Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին արտադրողներից շատերը սկսեցին իրացման այլընտրանքային շուկաներ փնտրել ։ Առաջին ուղղություններից մեկը դարձավ հարևան Վրաստանը։
Սա հանգեցրեց նրան, որ մայիսին Հայաստանից Վրաստան կտրած ծաղիկների և կոկոնների ներմուծումը կազմեց 218,2 տոննա կամ 749,9 հազար դոլար (2,9 անգամ շատ, քան 2025 թվականի մայիսի ցուցանիշը)։ 2026 թվականի ապրիլի համեմատ ներմուծումն աճեց 89%-ով և հասավ ռեկորդային նիշի։
Նյութի պատրաստման ընթացքում Sputnik Արմենիայի թղթակիցն այցելեց Թբիլիսիի ծաղկի ամենամեծ շուկա (հարցումն անցկացվել է 2026 թվականի հունիսի վերջին), վաճառողները պատմեցին հայկական արտադրանքի առաջին խմբաքանակի ճակատագրի մասին։
Նրանց խոսքով՝ ծաղիկների զգալի մասը չի հաջողվել իրացնել, ապրանքը ստիպված են եղել ոչնչացնել։ Վրացի վաճառողները սա բացատրում են տեղական շուկայի առանձնահատկություններով։
«Հայաստանում մարդը գեղեցիկ փունջ է գնում ու տանում որևէ միջոցառման։ Դա մշակույթի մաս է։ Վրաստանում այդպիսի ավանդույթ գրեթե չկա, այդ պատճառով էլ ծաղկի պահանջարկը զգալիորեն ավելի ցածր է»,- պատմեցին Թբիլիսիի ծաղկի շուկայի վաճառողները։
Հենց այդ պատճառով էլ Հայաստանից տարված արտադրանքը չի գտել իր գնորդին։
Արտահանման մեկ այլ հնարավոր ուղղություն կարող էր դառնալ Եվրոպան։ Հունիսի սկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ռուսաստան արտահանելու համար արգելված հայկական ծաղկային արտադրանքը բեռնատարներով ուղարկվել է Եվրոպա` Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի տարածքով։ Սակայն այն ժամանակ նախարարը կոնկրետ չպատասխանեց այն հարցին, թե ապրանքների որ խումբն է արտահանվել ԵՄ, բացի ծաղկի 10 հազարանոց խմբաքանակից։
Մինչդեռ այդ ծավալներն անհամեմատելի են Ռուսաստանի շուկայի ներուժի հետ։ Պաշտոնական տվյալներով՝ արգելքից երկու տարի առաջ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումն ավելացել էր 2,5 անգամ՝ 20,8 մլն դոլարից հասնելով 53,6 մլն դոլարի։ Եթե 2024 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 36 մլն դոլարի ծաղիկ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 53,6 մլն դոլարի։ Ավելին` մեծացել էր ոչ միայն ծաղիկների արտահանման ծավալը, այլև դրանց արժեքը։ 2024 թվականին 1 տոննա ծաղկի միջին արժեքը կազմել է 3031 դոլար, 2025 թվականին՝ 5418 դոլար։
Արտադրողները Sputnik Արմենիային հայտնեցին, որ որոշ տնտեսվարողներ իսկապես փորձնական խմբաքանակ են ուղարկել Ռումինիա և Բուլղարիա մուլտիմոդալ սխեմայով. Հայաստանից բեռը հասցրել են վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև լաստանավով տեղափոխել Բուլղարիա։
«Ծաղիկների որոշ տեսակներ պարզապես չդիմացան ճանապարհին։ Ինքնաթիռով փոխադրելը չափազանց թանկ է, իսկ մուլտիմոդալ առաքման դեպքում ոչ ամբողջ արտադրանքն է պահպանում վաճառքի տեսքը»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց, որ ԵՄ-ի պարագայում գլխավոր խնդիրը մնում է ոչ թե ծաղիկների որակը, այլ դրանք տեղ հասցնելը։ Ձեռնարկատերը պարզաբանեց՝ Հայաստանում աճեցված ծաղիկները ոչնչով չեն զիջում արտասահմանյանին և կարող են մրցակցել ցանկացած շուկայում։
Նրա խոսքով՝ նախքան սահմանափակումները ծաղիկների ամենադիմացկուն տեսակները Ռուսաստան էին հասնում ավտոմոբիլային տրանսպորտով՝ «Վերին Լարս» անցակետով, իսկ ավելի զգայուն արտադրանքն ուղարկվում էր ինքնաթիռով։ Ընդ որում` միայն ավիափոխադրումն արժենում էր մոտ 2–3 հազար դրամ յուրաքանչյուր կիլոգրամ բեռի համար։
ԵՄ-ի դեպքում, լոգիստիկայից բացի, կա ևս մեկ խնդիր՝ Եվրամիության երկրներում իրացման ձևավորված ուղիների բացակայությունը։ Ծաղիկները տեղ հասցնելը քիչ է, պետք է հասկանալ՝ ում և որտեղ վաճառել դրանք։ Ռուսաստանում ծաղիկներ գնելու մշակույթը շատ զարգացած է. փնջեր են նվիրում գրեթե ցանկացած տոնի և ոչ միայն։ Եվրոպայում այլ սպառողական սովորույթներ են, և սա նույնպես պետք է հաշվի առնել։
Որպես մրցակցային ևս մեկ լուրջ գործոն շուկայի մասնակիցները նշում են աֆրիկյան երկրները, որոնք արդեն վաղուց ամուր դիրքեր են զբաղեցնում ծաղկի եվրոպական շուկայում։ Աշխատուժի ավելի ցածր արժեքի և զարգացած արտահանման ենթակառուցվածքների շնորհիվ նրանց արտադրանքը հաճախ ավելի էժան է ստացվում, ինչը էապես բարդացնում է հայ արտադրողների մուտքը ԵՄ շուկա։
Ոլորտի ներկայացուցիչները ծանր վիճակում են, բայց հույս ունեն, որ այս սահմանափակումները ժամանակավոր են, և պետությունը կլուծի առաջացած հարցերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Նշենք, որ մենք այս թեմայով հարցում ենք ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։