https://arm.sputniknews.ru/20260724/rd-n-1-orum-verahskvoghutjan-tak-e-vercrel-kharkvovi-marzi-zakharvovka-ev-ivashkinvo-bnakavajrery-105004321.html
ՌԴ-ն 1 օրում վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերը
ՌԴ-ն 1 օրում վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերը
Sputnik Արմենիա
Գործողությունն իրականացրել են ռուսական «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T13:48+0400
2026-07-24T13:48+0400
2026-07-24T13:48+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104950565_0:0:3148:1771_1920x0_80_0_0_d0eaddaf4a17600457d7eb6d271869a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Ռուսաստանի զինուժը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նախօրեին հաղորդվել էր, որ վերահսկողության տակ են վերցվել երկու գյուղ՝ Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիեի մարզի Բլագովատնոյե գյուղերը։Զինվորականները ձգտում են այն ամբողջությամբ մաքրել Բելգորոդի մարզը ահաբեկող ուկրաինական ստորաբաժանումներից։Ավելի վաղ «Հյուսիս» զորախմբավորումը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ մարտերից հետո ազատագրել էր Խարկովի մարզի Իվաշկինո գյուղը։ Հարձակման ժամանակ Իվաշկինոյում դիրքերը պահում էին Ուկրաինայի զինված ուժերի 129-րդ բրիգադում ծառայող նախկին կալանավորները, որոնց մի մասը գերի է հանձնվել։ Գյուղն ազատագրելուց հետո ռուսական զորքը կարողացել է հասնել հարևան Ուստինովկայի ծայրամասերը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104950565_186:0:2917:2048_1920x0_80_0_0_3cc7560f567ea2ce6c4fc54e75d692d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ-ն 1 օրում վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերը
Գործողությունն իրականացրել են ռուսական «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Ռուսաստանի զինուժը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ վերահսկողության տակ են վերցվել երկու գյուղ՝ Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիեի մարզի Բլագովատնոյե գյուղերը։
Զախարովկայի ազատագրումը ոչ միայն ընդլայնում է Խարկովի մարզի տարածքի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծում Վոլչանսկի շրջանում հետագա առաջխաղացման համար, գրում է «Հյուսիսային քամի» Telegram ալիքը։
Զինվորականները ձգտում են այն ամբողջությամբ մաքրել Բելգորոդի մարզը ահաբեկող ուկրաինական ստորաբաժանումներից։
Ավելի վաղ «Հյուսիս» զորախմբավորումը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ մարտերից հետո ազատագրել էր Խարկովի մարզի Իվաշկինո գյուղը։ Հարձակման ժամանակ Իվաշկինոյում դիրքերը պահում էին Ուկրաինայի զինված ուժերի 129-րդ բրիգադում ծառայող նախկին կալանավորները, որոնց մի մասը գերի է հանձնվել։ Գյուղն ազատագրելուց հետո ռուսական զորքը կարողացել է հասնել հարևան Ուստինովկայի ծայրամասերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։