https://arm.sputniknews.ru/20260724/peky-hraparakel-e-1000-khvoshvor-harkatuneri-canky-arajin-teghum-zpmkn-e-105032741.html
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
Sputnik Արմենիա
Խոշոր հարկատուների ցանկում են նաև «Մոբայլ Սենթրը» և «Արդշինբանկը»։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T22:48+0400
2026-07-24T22:48+0400
2026-07-25T11:18+0400
հայաստան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
խոշոր հարկատու
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101455428_0:0:1411:795_1920x0_80_0_0_35880126f7bc93ec461519d1594c8c89.png
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է Հայաստանի ամենախոշոր հարկատուի դիրքը։ԶՊՄԿ–ն 6 ամսում պետբյուջե է վճարել 41 մլրդ 613 մլն դրամ։Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է (38 մլրդ 155 մլն դրամ), որը նախորդ եռամսյակում գլխավորում էր ցանկը, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկն» է (33 մլրդ 600 մլն դրամ):«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 4-րդ հորիզոնականում է (31 մլրդ 500 մլն դրամ), 5-րդում՝ «Գրանդ Տոբակոն» (28 մլրդ 951 մլն դրամ):Նրանց հաջորդում են «Ամերիաբանկը» (22 մլրդ 152 մլն դրամ), «Դիջիթեյնը» (17 մլրդ 911 մլն դրամ), «Սոֆթ Կոնստրակտը» (17 մլրդ 492 մլն դրամ), Կապանի լեռնահարստացման կոմբինատը (15 մլրդ 711 մլն դրամ) և «Իմվբամը» (Wildberries) (13 մլրդ 921 մլն դրամ):Նշենք, որ ԶՊՄԿ–ն խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է 2024 թվականին, իսկ 2025թ․ավելի ցածր հորիզոնականներ է զբաղեցրել։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ևս ԶՊՄԿ-ն չէր գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101455428_108:0:1309:901_1920x0_80_0_0_db0fd44bb37a1b8f013ce8c875adc9a4.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», խոշոր հարկատու, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», խոշոր հարկատու, ինֆոգրաֆիկա, инфографика
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
22:48 24.07.2026 (Թարմացված է: 11:18 25.07.2026) Խոշոր հարկատուների ցանկում են նաև «Մոբայլ Սենթրը» և «Արդշինբանկը»։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է Հայաստանի ամենախոշոր հարկատուի դիրքը։
ԶՊՄԿ–ն 6 ամսում պետբյուջե է վճարել 41 մլրդ 613 մլն դրամ։
Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է (38 մլրդ 155 մլն դրամ), որը նախորդ եռամսյակում
գլխավորում էր ցանկը, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկն» է (33 մլրդ 600 մլն դրամ):
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 4-րդ հորիզոնականում է (31 մլրդ 500 մլն դրամ), 5-րդում՝ «Գրանդ Տոբակոն» (28 մլրդ 951 մլն դրամ):
Նրանց հաջորդում են «Ամերիաբանկը» (22 մլրդ 152 մլն դրամ), «Դիջիթեյնը» (17 մլրդ 911 մլն դրամ), «Սոֆթ Կոնստրակտը» (17 մլրդ 492 մլն դրամ), Կապանի լեռնահարստացման կոմբինատը (15 մլրդ 711 մլն դրամ) և «Իմվբամը» (Wildberries) (13 մլրդ 921 մլն դրամ):
Նշենք, որ ԶՊՄԿ–ն խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է 2024 թվականին, իսկ 2025թ․ավելի ցածր հորիզոնականներ է զբաղեցրել։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ևս ԶՊՄԿ-ն չէր գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը։