https://arm.sputniknews.ru/20260724/irany-vtangavvor-nakhadep-e-vorakel-pvokhhatucman-hamar-aktivnern-ogtagvortselu-amn-i-tsragrery-104993837.html
Իրանը վտանգավոր նախադեպ է որակել փոխհատուցման համար ակտիվներն օգտագործելու ԱՄՆ-ի ծրագրերը
Իրանը վտանգավոր նախադեպ է որակել փոխհատուցման համար ակտիվներն օգտագործելու ԱՄՆ-ի ծրագրերը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կօգտագործի Իրանի ակտիվները` փոխհատուցելու համար նավերի և ծովային բեռների հնարավոր վնասը Հորմուզի նեղուցի... 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T09:35+0400
2026-07-24T09:35+0400
2026-07-24T10:00+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
պատերազմ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_2d67c61c063a467d43cbae06be72f7c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է որակել երկրի ակտիվների հնարավոր բռնագրավումը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։Հուլիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կօգտագործի իր վերահսկողության տակ գտնվող իրանական ակտիվները` Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման ֆոնին նավերին և ծովային բեռներին հասցված հնարավոր վնասը փոխհատուցելու համարՀուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_ef5ce5b73686720a13176c291fd77e26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, պատերազմ, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, պատերազմ, հորմուզի նեղուց
Իրանը վտանգավոր նախադեպ է որակել փոխհատուցման համար ակտիվներն օգտագործելու ԱՄՆ-ի ծրագրերը
09:35 24.07.2026 (Թարմացված է: 10:00 24.07.2026) Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կօգտագործի Իրանի ակտիվները` փոխհատուցելու համար նավերի և ծովային բեռների հնարավոր վնասը Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է որակել երկրի ակտիվների հնարավոր բռնագրավումը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
Հուլիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կօգտագործի իր վերահսկողության տակ գտնվող իրանական ակտիվները` Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման ֆոնին նավերին և ծովային բեռներին հասցված հնարավոր վնասը փոխհատուցելու համար
«Այլ երկրի ակտիվների բռնագրավումը սադրիչ նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են այդ միջոցների օգտագործումը կամ դրանցից օգուտ են քաղում, պետք է հիշեն` երբ կառավարությունները սկսում են գույքի բռնագրավումը նորմալ համարել, որևէ մեկի ակտիվներն այլևս պաշտպանված համարվել չեն կարող», – X սոցցանցում հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: