https://arm.sputniknews.ru/20260724/iranum-hajtararel-en-juraqanchjur-spanvats-irancu-dimac-1-amerikaci-zinvvor-e-spanvelu-105032478.html
Իրանում հայտարարել են` յուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց 1 ամերիկացի զինվոր է սպանվելու
Իրանում հայտարարել են` յուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց 1 ամերիկացի զինվոր է սպանվելու
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T22:29+0400
2026-07-24T22:29+0400
2026-07-24T22:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74645835_0:0:3072:1728_1920x0_80_0_0_f3197da2f91b5c9d7c86db3ae77c1f4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին հայտարարել է, որ Իրանը սպանված յուրաքանչյուր իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանելու։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74645835_37:0:2768:2048_1920x0_80_0_0_05080a6bf92debffeeff092dd3764786.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն
իրանի իսլամական հանրապետություն, ամն
Իրանում հայտարարել են` յուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց 1 ամերիկացի զինվոր է սպանվելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին հայտարարել է, որ Իրանը սպանված յուրաքանչյուր իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանելու։
«Իսլամական Իրանի յուրաքանչյուր սպանված հպարտ քաղաքացու դիմաց մեկ ամերիկացի զինվոր ուղարկվելու է անգոյություն։ Մենք ձեզ համար ուղղակի դժոխքի անվճար տոմսեր ենք պատրաստել»,- Աբդոլահիի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։