https://arm.sputniknews.ru/20260724/ihpkn-hajtnel-e-vor-hardzakvel-e-hvordananum-ev-iraqum-amn-razmakan-objektneri-vra-105020669.html
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարձակվել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարձակվել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն հայտնում է նաև «Patriot» ՀՕՊ համակարգի և ԱՄՆ բանակի հետախուզական օդապարիկի ոչնչացման մասին: 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T17:29+0400
2026-07-24T17:29+0400
2026-07-24T17:30+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորդանան
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74533075_11:0:791:439_1920x0_80_0_0_f4bcbdf4ce5de9cda1ca931819579219.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։ԻՀՊԿ-ի տեղեկատվության համաձայն՝ կորպուսի ուժերը ոչնչացրել են «Patriot» ՀՕՊ համակարգը և ԱՄՆ բանակի հետախուզական օդապարիկը, ինչպես նաև հարված են հասցրել Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայվախ ամերիկյան զորանոցին:Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորդանան
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74533075_108:0:693:439_1920x0_80_0_0_863d0412ff09eab162d3a285deed4027.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորդանան, մերձավոր արևելք
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորդանան, մերձավոր արևելք
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարձակվել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա
17:29 24.07.2026 (Թարմացված է: 17:30 24.07.2026) ԻՀՊԿ-ն հայտնում է նաև «Patriot» ՀՕՊ համակարգի և ԱՄՆ բանակի հետախուզական օդապարիկի ոչնչացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
««Հաղթանակ 2» գործողության 27-րդ ալիքի շրջանակում Հորդանանում ամերիկյան Ալ-Ազրակ ռազմակայանի վրա ևս մեկ հզոր գրոհով լուրջ վնաս է հասցվել մի քանի ինքնաթիռների և ավերելով զորանոցը` սպանել և վիրավորել որոշ թվով ամերիկացի զինվորականների», - ասվում է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ի տեղեկատվության համաձայն՝ կորպուսի ուժերը ոչնչացրել են «Patriot» ՀՕՊ համակարգը և ԱՄՆ բանակի հետախուզական օդապարիկը, ինչպես նաև հարված են հասցրել Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայվախ ամերիկյան զորանոցին:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: