https://arm.sputniknews.ru/20260724/hradzig-aida-azatjany-dardzel-e-eritasardneri-ashkharhi-arajnutjan-krknaki-chempivon-104994060.html
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն
Sputnik Արմենիա
Հայ մարզուհին եզրափակիչ փուլում առավելության է հասել մրցակցի նկատմամբ 8։6 հաշվով։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T09:42+0400
2026-07-24T09:42+0400
2026-07-24T10:08+0400
հրաձգություն
չեմպիոն
աշխարհի չեմպիոն
աիդա ազատյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104993099_0:68:1500:912_1920x0_80_0_0_e513f45c8a6fe7d6db2be058864705a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նախարարությունը հիշեցրել է, որ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։ «Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն»,-հայտնել է ԿԳՄՍ-ն։Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ ոսկին էր։ Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը ոսկե ու բրոնզե մեդալներ էին նվաճել։ Հուլիսի 21-ին էլ հայ մարզիկները անհատական պայքարում 2 ոսկի էին շահել։ Տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանն էր 384 միավորով գրավել առաջին տեղը (դա աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր հրաձգությունից), իսկ կանանց երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաձիգ Աիդա Ազատյանն էր 379 միավոր արդյունքով հռչակվել չեմպիոն։Հուլիսի 22-ին էլ Հայաստանի հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվեց աշխարհի չեմպիոն։Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այն անցկացվում է հուլիսի 20-26-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104993099_84:0:1417:1000_1920x0_80_0_0_45c80b76e89909a69d61356d73e9884d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգություն, չեմպիոն, աշխարհի չեմպիոն, աիդա ազատյան
հրաձգություն, չեմպիոն, աշխարհի չեմպիոն, աիդա ազատյան
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն
09:42 24.07.2026 (Թարմացված է: 10:08 24.07.2026) Հայ մարզուհին եզրափակիչ փուլում առավելության է հասել մրցակցի նկատմամբ 8։6 հաշվով։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Նախարարությունը հիշեցրել է, որ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն»,-հայտնել է ԿԳՄՍ-ն։
Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ ոսկին էր։ Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը ոսկե ու բրոնզե
մեդալներ էին նվաճել։ Հուլիսի 21-ին էլ հայ մարզիկները անհատական պայքարում 2 ոսկի էին շահել։ Տղամարդկանց անհատական պայքարում
Հայկ Մինասյանն էր 384 միավորով գրավել առաջին տեղը (դա աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր հրաձգությունից), իսկ կանանց երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաձիգ
Աիդա Ազատյանն էր 379 միավոր արդյունքով հռչակվել չեմպիոն։
Հուլիսի 22-ին էլ Հայաստանի հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվեց
աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այն անցկացվում է հուլիսի 20-26-ը։