https://arm.sputniknews.ru/20260724/arenii-hajtni-qarajry-grancvel-e-jvonesko-i-nakhnakan-cankum-105030150.html
Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Sputnik Արմենիա
Հիմա արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Հայաստանը գրանցված 8 հայտ ունի։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T20:59+0400
2026-07-24T20:59+0400
2026-07-24T21:00+0400
արենի
յունեսկօ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/923/11/9231198_671:0:2811:1204_1920x0_80_0_0_2cf558e7f55e5a11957b04c362cddb7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի հովտում» վերնագրով Հայաստանի ներկայացրած հայտը հաստատվել է՝ գրանցվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:Հիշեցնենք, որ 2024թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ 2025թ․ հուլիսին հայտնի դարձավ նաև, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: 1995թ․ նախնական ցանկում գրանցվել են Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքներըԱյսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում արդեն գրանցված 8 հայտ ունի, որոնցից 4-ը՝ 1995 թվականին, իսկ մնացած 4-ը՝ վերջին տարիներին։ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:
արենի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/923/11/9231198_938:0:2543:1204_1920x0_80_0_0_4d709a3f3b7a2e6f8beff7d6ef73c783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արենի, յունեսկօ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
արենի, յունեսկօ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
20:59 24.07.2026 (Թարմացված է: 21:00 24.07.2026) Հիմա արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Հայաստանը գրանցված 8 հայտ ունի։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի հովտում» վերնագրով Հայաստանի ներկայացրած հայտը հաստատվել է՝ գրանցվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի
ծառայությունը։
Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
Նշենք, որ Արենի 1 քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, իսկ 2011 թ-ի հունվարին` աշխարհի առաջին գինեգործարանը։
Հիշեցնենք, որ 2024թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ 2025թ․ հուլիսին հայտնի դարձավ նաև, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
1995թ․ նախնական ցանկում գրանցվել են Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները
Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում արդեն գրանցված 8 հայտ ունի, որոնցից 4-ը՝ 1995 թվականին, իսկ մնացած 4-ը՝ վերջին տարիներին։
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը: