https://arm.sputniknews.ru/20260724/anodachuneri-vorsvordy-putinin-arajin-angam-cucadrel-en-jak-130my-105014316.html
Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ–ը
Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ–ը
Sputnik Արմենիա
Ուսումնամարտական մեքենան ստացել է նոր բորտային և ռադիոտեղորոշիչ սարքավորումներ։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T15:48+0400
2026-07-24T15:48+0400
2026-07-24T15:49+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105006806_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3fbd66e2377cd253b8233b5f2976e3bb.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Իրկուտսկի ավիացիոն գործարան, որտեղ, մասնավորապես, նրան ցուցադրել են արդիականացված Յակ-130Մ ուսումնամարտական ինքնաթիռը:Նախագահին ուղեկցել են Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և Իրկուտսկի ավիացիոն գործարանի գլխավոր տնօրեն Անդրեյ Սոյնովը:Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԱԽ անդամների հետ. ինչ է քննարկվելԻնքնաթիռն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օդատիեզերական ուժերի օդաչուների վերապատրաստման համար։ Ներկայում այդ մեքենաներից գործում է մոտ 110-ը։ Դեռևս 2024 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ արդիականացված Յակ-130-ը սարքավորումների մասով ստացել է БРЛС-130Р բորտային ռադիոլոկացիոն կայան, СОЛТ-130К օպտիկական-լազերային ջերմային հեռատեսիլ համակարգ, «Պրեզիդենտ-С130» պաշտպանական համալիր և КСС-130կապի համալիր։Ինքնաթիռը կարող է ինչպես գիշերվա, այնպես էլ ցերեկվա ընթացքում պայքարել ցամաքային և օդային թիրախների, այդ թվում՝ ծանր ԱԹՍ-ների դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105006806_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8d7ac25f21dd69188a3d93351ca47bb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, սպառազինություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, սպառազինություն, видео
Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ–ը
15:48 24.07.2026 (Թարմացված է: 15:49 24.07.2026) Ուսումնամարտական մեքենան ստացել է նոր բորտային և ռադիոտեղորոշիչ սարքավորումներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Իրկուտսկի ավիացիոն գործարան, որտեղ, մասնավորապես, նրան ցուցադրել են արդիականացված Յակ-130Մ ուսումնամարտական ինքնաթիռը:
Նախագահին ուղեկցել են Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և Իրկուտսկի ավիացիոն գործարանի գլխավոր տնօրեն Անդրեյ Սոյնովը:
Ինքնաթիռն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օդատիեզերական ուժերի օդաչուների վերապատրաստման համար։ Ներկայում այդ մեքենաներից գործում է մոտ 110-ը։ Դեռևս 2024 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ արդիականացված Յակ-130-ը սարքավորումների մասով ստացել է БРЛС-130Р բորտային ռադիոլոկացիոն կայան, СОЛТ-130К օպտիկական-լազերային ջերմային հեռատեսիլ համակարգ, «Պրեզիդենտ-С130» պաշտպանական համալիր և КСС-130կապի համալիր։
Ինքնաթիռը կարող է ինչպես գիշերվա, այնպես էլ ցերեկվա ընթացքում պայքարել ցամաքային և օդային թիրախների, այդ թվում՝ ծանր ԱԹՍ-ների դեմ։