00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընտանեկան բռնության մասին հաղորդումները 2026 թվականի 6 ամիսներին 78-ով ավելացել են․ ՆԳՆ

© Unsplash / Sasun BughdaryanԸնտանեկան բռնություն
Ընտանեկան բռնություն - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Ընտանեկան բռնություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. 2026 թվականի 6 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։ Տեղեկությունը հայտնել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
Նրա խոսքով` 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։
«2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ»,–նշել է նա։
Խաչատրյանն ընդգծել է, որ բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «Safe you» հավելվածը։
«Առաջին հայացքից կթվա, թե «Safe you» հավելվածը ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։
Հավելենք, որ ՀՀ–ում ընտանեկան բռնության դեպքերը հասարակության շրջանում հուզմունքի ալիք են բարձրացնում, երբ զոհ է լինում։ Բայց էմոցիաներն անցնում են, իսկ հետևանքները մնում են մարդկային կորուստները։ Մասնագետները վստահ են, երբ ընտանիքում բռնություն կա, դա ներընտանեկան հարց չէ, և անտարբերությունը անդառնալի հետևանքներ է բերում։
Արզաքանցյանն իսկապե՞ս բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ. վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ
Լրահոս
0