https://arm.sputniknews.ru/20260723/ukrainaji-zinuzhy-grvohel-e-rd-mi-sharq-marzeri-vra-zvoher-ev-viravvorner-kan-104950741.html
Ուկրաինայի զինուժը գրոհել է ՌԴ մի շարք մարզերի վրա, զոհեր և վիրավորներ կան
Ուկրաինայի զինուժը գրոհել է ՌԴ մի շարք մարզերի վրա, զոհեր և վիրավորներ կան
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T09:35+0400
2026-07-23T09:35+0400
2026-07-23T10:21+0400
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:120:1280:840_1920x0_80_0_0_eb4b3851add9ee4182e0cc7ec8b13579.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքը անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի մի շարք մարզերի վրա։ Այս մասին են վկայում տեղական իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Բելգորոդի մարզում, երբ ուկրաինական անօդաչուն «Գազելի» է հարվածել։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ կա նաև տուժած, նրա վիճակը ծանր է։Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարձակվել են նաև Վորոնեժի մարզի վրա։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ զոհեր և լուրջ հետևանքներ կան։«Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով3 տարեկան երեխա է մահացել, նրա ծնողները վիրավորվել են»,–հայտնել է Գուսևը։Ուլյանովսկի մարզում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:0:1280:960_1920x0_80_0_0_bf2c9dc712212ddf267ae8a6ee327f5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա
Ուկրաինայի զինուժը գրոհել է ՌԴ մի շարք մարզերի վրա, զոհեր և վիրավորներ կան
09:35 23.07.2026 (Թարմացված է: 10:21 23.07.2026) Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքը անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի մի շարք մարզերի վրա։ Այս մասին են վկայում տեղական իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։
Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։
«Ղրիմի Հանրապետության վրա թշնամու գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 4 հոգի վիրավորվել են, որոնցից երկուսը երեխաներ են»,– Telegram-ում գրել է մարզպետ Սերգեյ Ակսյոնովը։
Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Բելգորոդի մարզում, երբ ուկրաինական անօդաչուն «Գազելի» է հարվածել։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ կա նաև տուժած, նրա վիճակը ծանր է։
Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարձակվել են նաև Վորոնեժի մարզի վրա։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ զոհեր և լուրջ հետևանքներ կան։
«Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով3 տարեկան երեխա է մահացել, նրա ծնողները վիրավորվել են»,–հայտնել է Գուսևը։
Ուլյանովսկի մարզում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։