https://arm.sputniknews.ru/20260723/trampy-hajtararel-e-vor-hutineri-nvor-hardzakumneri-depqum-pataskhan-kta-irany-104973100.html
Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը
Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հութիները հարձակվել էին նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա: 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T16:59+0400
2026-07-23T16:59+0400
2026-07-23T16:59+0400
հութի
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
եմեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277753_0:64:1600:964_1920x0_80_0_0_0c3c673b7f168efeef069c9ae9da6402.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերի վրա հութիների նոր հարձակումների դեպքում պատասխանատվություն կկրի Իրանը՝ ռազմական միջոցներ կձեռնարկվեն և՛ շարժման, և՛ Թեհրանի դեմ:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարձակվել է նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա:Հիշեցնենք, որ հութիները հայտարարել են, որ ծովային շրջափակում են սկսում Սաուդյան Արաբիայի նկտամամբ՝ նրա կողմից Եմենի օդային տարածքի և նավահանգիստների վերահսկողության վերահսկողությանն ի պատասխան։Համատեղ ծովային տեղեկատվական կենտրոնը (JMIC), հղում անելով հութիներին մոտ կանգնած աղբյուրներին, հուլիսի 22-ին հայտնել է, որ «Անսար Ալլահ» շարժումն ավարտել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարվածներ հասցնելու նախապատրաստությունը, ներառյալ հրթիռների և դրոնների տեղակայումը:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277753_115:0:1486:1028_1920x0_80_0_0_601d8530bebe93342a54ea29442c3ff9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, եմեն
հութի, ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, եմեն
Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը
Ավելի վաղ հութիները հարձակվել էին նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերի վրա հութիների նոր հարձակումների դեպքում պատասխանատվություն կկրի Իրանը՝ ռազմական միջոցներ կձեռնարկվեն և՛ շարժման, և՛ Թեհրանի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարձակվել է նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա:
«Եթե նրանք (հութիները – խմբ.) կրկին դա անեն, ԱՄՆ-ը պատասխանատվությունը կդնի Իրանի վրա, քանի որ հութիները Իրանի դրածոներն են և/կամ խամաճիկները, և Իրանը, ինչպես նաև, իհարկե, հենց հութիները կպատժվեն ռազմական եղանակով», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:
Հիշեցնենք, որ հութիները հայտարարել են, որ ծովային շրջափակում են սկսում Սաուդյան Արաբիայի նկտամամբ՝ նրա կողմից Եմենի օդային տարածքի և նավահանգիստների վերահսկողության վերահսկողությանն ի պատասխան։
Համատեղ ծովային տեղեկատվական կենտրոնը (JMIC), հղում անելով հութիներին մոտ կանգնած աղբյուրներին, հուլիսի 22-ին հայտնել է, որ «Անսար Ալլահ» շարժումն ավարտել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարվածներ հասցնելու նախապատրաստությունը, ներառյալ հրթիռների և դրոնների տեղակայումը: