https://arm.sputniknews.ru/20260723/sev-tsvovum-hardzakman-e-entarkvel-rd-ic-durs-ekats-turqakan-bernanavy-zvoh-ka-104968163.html
Սև ծովում հարձակման է ենթարկվել ՌԴ-ից դուրս եկած թուրքական բեռնանավը, զոհ կա
Սև ծովում հարձակման է ենթարկվել ՌԴ-ից դուրս եկած թուրքական բեռնանավը, զոհ կա
Sputnik Արմենիա
Թուրքական դրոշի ներքո ընթացող նավը դուրս էր եկել Ռուսաստանի Տաման նավահանգստից և ուղևորվում էր դեպի Տրապիզոն։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T14:43+0400
2026-07-23T14:43+0400
2026-07-23T14:44+0400
նավ
ռուսաստան
թուրքիա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53971307_0:0:3641:2048_1920x0_80_0_0_0ce6c76531b261ac60ab45253e4fda6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից Թուրքիա ընթացող ածուխով բեռնված թուրքական Mv Reyhan Sarı նավը Սև ծովում անօդաչուի հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։Թերթի տվյալներով՝ Ստամբուլի նավահանգստում գրանցված թուրքական դրոշի ներքո ընթացող ու ածուխով բեռնված նավը դուրս էր եկել Ռուսաստանի Տաման նավահանգստից և ուղևորվում էր Տրապիզոն։ Նշում է, որ անօդաչուն հարձակվել է նավի վրա Նովոռոսիյսկի մոտ։ Մեկ այլ հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի միջազգային ջրերում՝ Սամսունի ափերի մոտ, գրում է թերթը։Հաղորդվում է, որ մահացածը մեքենաների բաժանմունքի աշխատակից էր։ Անձնակազմի երեք վիրավոր անդամները առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։Թերթի տվյալներով՝ նավը վնասվել է, սակայն կարողացել է շարունակել ընթացքը։ Միջադեպից հետո նավի վրա ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սկսվել են որոնողա-փրկարարական գործողությունները և տեխնիկական զննումը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53971307_454:0:3185:2048_1920x0_80_0_0_c4e03e942f35ed739a823dc322bb3e91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավ, ռուսաստան, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս)
նավ, ռուսաստան, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս)
Սև ծովում հարձակման է ենթարկվել ՌԴ-ից դուրս եկած թուրքական բեռնանավը, զոհ կա
14:43 23.07.2026 (Թարմացված է: 14:44 23.07.2026) Թուրքական դրոշի ներքո ընթացող նավը դուրս էր եկել Ռուսաստանի Տաման նավահանգստից և ուղևորվում էր դեպի Տրապիզոն։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից Թուրքիա ընթացող ածուխով բեռնված թուրքական Mv Reyhan Sarı նավը Սև ծովում անօդաչուի հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։
«Թուրքական նավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք նավաստի վիրավորվել է», – հաղորդում է թերթը։
Թերթի տվյալներով՝ Ստամբուլի նավահանգստում գրանցված թուրքական դրոշի ներքո ընթացող ու ածուխով բեռնված նավը դուրս էր եկել Ռուսաստանի Տաման նավահանգստից և ուղևորվում էր Տրապիզոն։ Նշում է, որ անօդաչուն հարձակվել է նավի վրա Նովոռոսիյսկի մոտ։ Մեկ այլ հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի միջազգային ջրերում՝ Սամսունի ափերի մոտ, գրում է թերթը։
Հաղորդվում է, որ մահացածը մեքենաների բաժանմունքի աշխատակից էր։ Անձնակազմի երեք վիրավոր անդամները առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։
Թերթի տվյալներով՝ նավը վնասվել է, սակայն կարողացել է շարունակել ընթացքը։ Միջադեպից հետո նավի վրա ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սկսվել են որոնողա-փրկարարական գործողությունները և տեխնիկական զննումը։