https://arm.sputniknews.ru/20260723/pjuniky-partvec-bajc-der-shans-uni-durs-galu-kvonferenciaji-ligaji-3-rd-pul-104987559.html
«Փյունիկը» պարտվեց, բայց դեռ շանս ունի դուրս գալու Կոնֆերենցիայի լիգայի 3-րդ փուլ
«Փյունիկը» պարտվեց, բայց դեռ շանս ունի դուրս գալու Կոնֆերենցիայի լիգայի 3-րդ փուլ
Sputnik Արմենիա
«Փյունիկն» ու «Դեբրեցենը» հաջորդ շաբաթ կհանդիպեն Երևանում։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T22:10+0400
2026-07-23T22:10+0400
2026-07-23T22:13+0400
փյունիկ
կոնֆերենցիաների լիգա
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104714371_0:0:1024:576_1920x0_80_0_0_37eb1626b1886ac8ea3705c7e19b6fc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի թիմը` «Փյունիկը», պարտություն կրեց Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ որակավորման փուլի արտագնա խաղում։ Հայ ֆուտբոլիստները 0։1 հաշվով պարտվեցին հունգարական «Դեբրեցենին»։Առաջին խաղակեսը հավասար պայքարում էր ընթանում, բայց տանտերերն ավելի ակտիվացան երկրորդ խաղակեսում՝ գոլ խփելով 59-րդ րոպեին՝ շնորհիվ Ֆլորիան Չիբլայի գեղեցիկ հեռահար հարվածի։ Սա միակ գոլն էր։Չնայած նվազագույն հաշվով պարտությանը՝ «Փյունիկը» դեռևս հնարավորություն ունի անցնելու Կոնֆերենցիայի լիգայի երրորդ որակավորման փուլ։ Դրա համար թիմը պետք է հաղթի երկու գնդակի տարբերությամբ։Նշենք, որ «Փյունիկի» և «Դեբրեցենի» միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին Երևանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104714371_192:0:960:576_1920x0_80_0_0_fc1b29218f8b96848bc358c08cd2609d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փյունիկ, կոնֆերենցիաների լիգա, ֆուտբոլ
փյունիկ, կոնֆերենցիաների լիգա, ֆուտբոլ
«Փյունիկը» պարտվեց, բայց դեռ շանս ունի դուրս գալու Կոնֆերենցիայի լիգայի 3-րդ փուլ
22:10 23.07.2026 (Թարմացված է: 22:13 23.07.2026) «Փյունիկն» ու «Դեբրեցենը» հաջորդ շաբաթ կհանդիպեն Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի թիմը` «Փյունիկը», պարտություն կրեց Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ որակավորման փուլի արտագնա խաղում։ Հայ ֆուտբոլիստները 0։1 հաշվով պարտվեցին հունգարական «Դեբրեցենին»։
Առաջին խաղակեսը հավասար պայքարում էր ընթանում, բայց տանտերերն ավելի ակտիվացան երկրորդ խաղակեսում՝ գոլ խփելով 59-րդ րոպեին՝ շնորհիվ Ֆլորիան Չիբլայի գեղեցիկ հեռահար հարվածի։ Սա միակ գոլն էր։
«Փյունիկը» նույնպես մի քանի հնարավորություններ ուներ, այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանի հարվածի շնորհիվ, բայց գնդակըդիպավ դարպասաձողին։
Չնայած նվազագույն հաշվով պարտությանը՝ «Փյունիկը» դեռևս հնարավորություն ունի անցնելու Կոնֆերենցիայի լիգայի երրորդ որակավորման փուլ։ Դրա համար թիմը պետք է հաղթի երկու գնդակի տարբերությամբ։
Նշենք, որ «Փյունիկի» և «Դեբրեցենի» միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին Երևանում։