https://arm.sputniknews.ru/20260723/paterazmneri-pattsharvov-amn-navtaveramshakman-gvortsarannery-tsanrabernvats-en-ashkhatum-ft-104974299.html
Պատերազմների պատճառով ԱՄՆ նավթավերամշակման գործարանները ծանրաբեռնված են աշխատում. FT
Պատերազմների պատճառով ԱՄՆ նավթավերամշակման գործարանները ծանրաբեռնված են աշխատում. FT
Sputnik Արմենիա
Գարնանը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավթի գների աճը մեղմելու համար ԱՄՆ-ն կօգտագործի ռազմավարական պահուստը։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T17:26+0400
2026-07-23T17:26+0400
2026-07-23T17:26+0400
ամն
նավթ
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104972003_0:211:3072:1939_1920x0_80_0_0_67ec422d86c461143d946a7dcc1d4454.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների պատճառով ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությանը:Ամերիկյան նավթավերամշակման գործարաններն աշխատում են իրենց հզորության 96%-ով, իսկ Միջին Արևմուտքում և Ժայռոտ լեռների տարածքում գտնվող ձեռնարկությունները՝ 100%-ով: Պարբերականի տվյալներով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից հետո, որով մինչև հակամարտության սկսվելը անցնում էր նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, ընկերությունները կտրուկ ավելացրել են նավթամթերքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի արտահանումը:Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդանում է Կարմիր ծովում հութիների նավագնացության սպառնալիքների և Ռուսաստանից հումքի մատակարարումների կրճատման պատճառով: Նեկայում ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն օգտագործել նավթի ռազմավարական պաշարները։« Հորմուզի նեղուցի փակումից հետո շուկայի կայունացման համար Վաշինգտոնն արդեն օգտագործել է 172 մլն բարել նավթի մոտ 77 %-ը: Նավթի ռազմավարական պահուստի ծավալը կրճատվել է մինչև 311 մլն բարել, ինչը 1983 թվականից ի վեր նվազագույն մակարդակն է», — նշում է թերթը:Բացի այդ, Քուշինգի (Օկլահոմայի նահանգ) խոշորագույն ամերիկյան նավթապահեստում նավթի առևտրային պաշարները նույնպես մոտեցել են թույլատրելի նվազագույնին:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104972003_95:0:2826:2048_1920x0_80_0_0_db2c134154045b5c0b2c07d4507435e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, նավթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հորմուզի նեղուց
ամն, նավթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հորմուզի նեղուց
Պատերազմների պատճառով ԱՄՆ նավթավերամշակման գործարանները ծանրաբեռնված են աշխատում. FT
Գարնանը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավթի գների աճը մեղմելու համար ԱՄՆ-ն կօգտագործի ռազմավարական պահուստը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների պատճառով ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությանը:
Ամերիկյան նավթավերամշակման գործարաններն աշխատում են իրենց հզորության 96%-ով, իսկ Միջին Արևմուտքում և Ժայռոտ լեռների տարածքում գտնվող ձեռնարկությունները՝ 100%-ով: Պարբերականի տվյալներով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից հետո, որով մինչև հակամարտության սկսվելը անցնում էր նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, ընկերությունները կտրուկ ավելացրել են նավթամթերքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի արտահանումը:
«ԱՄՆ-ից արտահանման աճն օգնում է, բայց դա միայն վիրակապ է լուրջ հրազենային վերքի վրա», - նշել է Rabobank-ի էներգետիկ ոլորտի փորձագետ Ջո ԴեԼաուրան:
Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդանում է Կարմիր ծովում հութիների նավագնացության սպառնալիքների և Ռուսաստանից հումքի մատակարարումների կրճատման պատճառով: Նեկայում ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն օգտագործել նավթի ռազմավարական պաշարները։
« Հորմուզի նեղուցի փակումից հետո շուկայի կայունացման համար Վաշինգտոնն արդեն օգտագործել է 172 մլն բարել նավթի մոտ 77 %-ը: Նավթի ռազմավարական պահուստի ծավալը կրճատվել է մինչև 311 մլն բարել, ինչը 1983 թվականից ի վեր նվազագույն մակարդակն է», — նշում է թերթը:
Բացի այդ, Քուշինգի (Օկլահոմայի նահանգ) խոշորագույն ամերիկյան նավթապահեստում նավթի առևտրային պաշարները նույնպես մոտեցել են թույլատրելի նվազագույնին: