https://arm.sputniknews.ru/20260723/mer-pashtpanakan-razmavarutjuny-parz-e-akn-ynd-akan-irani-agn-ghekavar-104941870.html
«Մեր պաշտպանական ռազմավարությունը պարզ է՝ ակն ընդ ական»․ Իրանի ԱԳՆ ղեկավար
«Մեր պաշտպանական ռազմավարությունը պարզ է՝ ակն ընդ ական»․ Իրանի ԱԳՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Արաղչիի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ կաջակցեն ԱՄՆ-ի ագրեսիային, օրինական թիրախ կհամարվեն Իրանի ԶՈւ-ի համար։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T00:07+0400
2026-07-23T00:07+0400
2026-07-23T00:07+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_0:0:1501:844_1920x0_80_0_0_e96b3add064fe317a602115c1d391de9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Իրանը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ցանկացած ագրեսիայի, այդ թվում՝ իրանական ենթակառուցվածքների վրա հարձակումների դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանում մեկական կամուրջ կամ էլեկտրակայան կոչնչացնեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա յուրաքանչյուր հարձակման համար:Նախարարը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով կաջակցեն ԱՄՆ-ի ագրեսիային, օրինական թիրախ կհամարվեն իրանական զինված ուժերի համար:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_64:0:1397:1000_1920x0_80_0_0_7f7839ee5f1c496caf3a42ab41915228.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
«Մեր պաշտպանական ռազմավարությունը պարզ է՝ ակն ընդ ական»․ Իրանի ԱԳՆ ղեկավար
Արաղչիի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ կաջակցեն ԱՄՆ-ի ագրեսիային, օրինական թիրախ կհամարվեն Իրանի ԶՈւ-ի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Իրանը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ցանկացած ագրեսիայի, այդ թվում՝ իրանական ենթակառուցվածքների վրա հարձակումների դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանում մեկական կամուրջ կամ էլեկտրակայան կոչնչացնեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա յուրաքանչյուր հարձակման համար:
«Մեր պաշտպանական ռազմավարությունը թափանցիկ է՝ ակն ընդ ական։ Ցանկացած ագրեսիա Իրանի, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, վճռական և հզոր պատասխան է ստանալու»,- X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է Արաղչին:
Նախարարը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով կաջակցեն ԱՄՆ-ի ագրեսիային, օրինական թիրախ կհամարվեն իրանական զինված ուժերի համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։
Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։