https://arm.sputniknews.ru/20260723/israjeli-pn-ghekavary-hajtararel-e-vor-patrast-en-irani-het-cankacats-scenari-104987730.html
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ են Իրանի հետ ցանկացած սցենարի
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ են Իրանի հետ ցանկացած սցենարի
Sputnik Արմենիա
Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարաններ բացելու մասին: 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T22:26+0400
2026-07-23T22:26+0400
2026-07-23T22:26+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել կաց
պատերազմ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_85fee4a998fb98be8815db74e1611c40.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Իրանի հետ հարաբերություններում Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման և խիստ կպատասխանի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշում ընդունելուն։ Հարվածը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլորը:Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարանները բացելու մասին:Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու համար:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_464334dce41505c3860d4eb343416ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել կաց, պատերազմ, ամն
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել կաց, պատերազմ, ամն
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ են Իրանի հետ ցանկացած սցենարի
Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարաններ բացելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Իրանի հետ հարաբերություններում Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման և խիստ կպատասխանի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշում ընդունելուն։ Հարվածը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլորը:
«Մենք պատրաստվում ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Եթե Իրանը հարձակվի, ապա ջախջախիչ պարտություն կկրի»,-Կացի խոսքերը մեջբերում է իսրայելական Ynet նորությունների պորտալը։
Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարանները բացելու մասին:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու համար: