https://arm.sputniknews.ru/20260723/irany-zgushacrel-e-vor-hvormuzi-neghuci-haravajin-ertughin-akanapatvats-e-104942104.html
Իրանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է
Իրանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է
Sputnik Արմենիա
Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբը հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնում նավագնացության համար: 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T00:18+0400
2026-07-23T00:18+0400
2026-07-23T00:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_0:72:1500:916_1920x0_80_0_0_8552dbe075f50cdaa024d58fa7c23800.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանում մեկական կամուրջ կամ էլեկտրակայան կոչնչացնեն Հորմուզի նեղուցում նավերի վրա յուրաքանչյուր հարձակման համար:Իրանական ռազմական հրամանատարության «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբն իր հերթին հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնում նավագնացության համար: Եթե նավերի անցման մասին որոշում կայացվի, ապա տարանցումը պետք է իրականացվի Իրանի որոշած երթուղիներով:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_109:0:1442:1000_1920x0_80_0_0_3f03b41954568add3886f6643046a227.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հորմուզի նեղուց
Իրանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է
Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբը հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնում նավագնացության համար:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանում մեկական կամուրջ կամ էլեկտրակայան կոչնչացնեն Հորմուզի նեղուցում նավերի վրա յուրաքանչյուր հարձակման համար:
«Հորմուզի նեղուցի ականապատված հարավային երթուղին կհանգեցնի ձեր ներդրումների ոչնչացմանը, մի՛ խաբվեք ամերիկյան հնարքներին»,-X սոցիալական ցանցում գրել է Մոհեբին:
Իրանական ռազմական հրամանատարության «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբն իր հերթին հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը փակ է մնում նավագնացության համար: Եթե նավերի անցման մասին որոշում կայացվի, ապա տարանցումը պետք է իրականացվի Իրանի որոշած երթուղիներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։
Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։