00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում աշխատատեղերի աճի իրական և ստվերային կողմերը. տնտեսագետը վերլուծել է գործոնները

© Photo : Unsplash / Annie SprattԳրասենյակային աշխատանք
Գրասենյակային աշխատանք - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Գրասենյակային աշխատանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է, թե ինչով է պայմանավորված Հայաստանում վերջին 9 տարիներին արձանագրված աշխատատեղերի թվի ավելացումը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Որքան էլ որ պաշտոնական վիճակագրությունը ՀՀ–ում աշխատատեղերի աճ է գրանցում, զարգացումը մեր երկրում համաչափ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` ներկայացնելով աշխատատեղերի ավելացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն հուլիսի 22-ին հրապարակել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշները` համեմատելով 2026թ–ի հունիսի թվերը 9 տարի առաջվա` 2017-ի նույն ամսվա համեմատ։ Ըստ Պապոյանի` դրանց թիվը 9 տարում ավելացել է 302 411–ով` 527 337–ց հասնելով 829 748–ի։
Աղասի Թավադյանի խոսքով` աշխատատեղերի ամենամեծ աճը Հայաստանում գրանցվել է 2018-20 թթ–ին, ինչը պայմանավորված է եղել հեղափոխության գործոնով։
«Ընդհանուր առմամբ, աճն իրական է, բայց պայմանավորված է տարբեր հանգամանքներով. «թավշյա հեղափոխությունից» հետո գործարարները` ոգեշնչված հեղափոխությունով, սկսեցին գրանցել աշխատողներին, դուրս գալ ստվերային դաշտից, ինչի արդյունքում գրանցված աշխատատեղերի թիվը մեծացավ։ Փաստացի այդ մարդկանց մեծ մասը նախկինում էլ աշխատում էր, պարզապես սկսեցին գրանցվել։ 2-րդ հանգամանքը 2015 թ․-ից սկսված եկամտահարկի համահարթեցումն էր, որը մինչև 2022 թ-ը նույնպես բերեց ստվերային աշխատատեղերի գրանցման։ 2022 թ-ից` ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, մեծ քանակությամբ կապիտալ և աշխատուժ սկսեց գալ Հայաստան, որը նույնպես հանգեցրեց աշխատատեղերի աճի»,– արձանագրում է Թավադյանը։
Խոսելով 2022 թ․ից սկսած Հայաստանում գրանցվող տնտեսական աճի հիմնական ազդակների մասին` տնտեսագետը նշում է, որ դրանք գալիս են մեր հարևան պետությունների դժբախտություններից. «2022 թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմն էր, 2023-ից 2024-ի կեսը ոսկու վերաարտահանումն էր ՌԴ–ից։ Եվ վերջին ալիքը, որը կարճաժամկետ էր, Իրանից եկած ալիքն էր, որը բերեց նաև 2025 թվականի 7.2 %անոց տնտեսական աճը»,– նշում է Թավադյանը։
Ինչ վերաբերում է 2024թ–ից հետո գրանցվող աճին, Թավադյանի կարծիքով, սա հիմնականում իներցիոն աճ է։ Արտաքին գործոններով խթանված տնտեսական աճը դեռ շարունակվում է` պահանջարկ ապահովելով նաև նոր աշխատետեղերի համար, հիմնականում` շինարարության և այլ հարակից ոլորտներում։
Թավադյանը չի բացառում, որ աշխատատեղերի աճն ապահովվում է նաև Հայաստանում արտագնա աշխատանքի ժամանող Հնդկաստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիների հաշվին։ Աշխատատեղերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մեջ, սակայն, նրանց թիվն առանձնացված չի ներկայացվում։
Թավադյանի դիտարկմամբ, զարգացումը մեր երկրում, սակայն, համաչափ չէ։ «Աշխատավարձի ֆոնդի 80 %–ից ավելին այս պահին գրանցված է Երևան քաղաքում։ Եթե համեմատենք 2018 թ․-ի հետ, այդ թիվը 72 % էր։ Անհամաչափ աճը հիմնականում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի, ծառայությունների, ինչպես նաև բանկային ոլորտի հաստիքների քանակի, աշխատատեղերի աճի հաշվին, որոնք կենտրոնացած են հատկապես Երևանում և հատկապես կենտրոնում»,– շեշտում է տնտեսագետը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` 2025թ–ի հունիսին գրանցված շուրջ 796 հազար աշխատողներից 219 հազարը աշխատել է պետական կազմակերպություններում։
Մասնավոր զբաղվածության ցուցանիշները ծայրահեղ ցածր են հատկապես Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերում, որտեղ պետական աշխատատեղերն ապահովում են պաշտոնական զբաղվածության գերակշիռ մասը։
Լրահոս
0