https://arm.sputniknews.ru/20260723/hertakan-skandaly-qk-um-qnnichy-khuzarkutjan-yntacqum-vercrats-gumary-hapshtakel-e-104978168.html
Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ընթացքում վերցրած գումարը հափշտակել է
Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ընթացքում վերցրած գումարը հափշտակել է
Sputnik Արմենիա
Քրեական վարույթը, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել քննիչը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T19:04+0400
2026-07-23T19:04+0400
2026-07-23T19:04+0400
քննիչ
հափշտակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. 1 տարվա ընթացքում քննչական կոմիտեում երկրորդ աղմկահարույց սկանդալն է եղել։ Քննիչը խուզարկության ընթացքում գումար է վերցրել որպես ապացույց, որը հետագայում հափշտակել է։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։Քրեական վարույթը, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքուստ անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։Հիշեցնենք, որ 2025-ին էլ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք էր գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ այլ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քննիչ, հափշտակություն
Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ընթացքում վերցրած գումարը հափշտակել է
Քրեական վարույթը, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել քննիչը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. 1 տարվա ընթացքում քննչական կոմիտեում երկրորդ աղմկահարույց սկանդալն է եղել։ Քննիչը խուզարկության ընթացքում գումար է վերցրել որպես ապացույց, որը հետագայում հափշտակել է։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
«Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար»,–նշված է տեքստում։
Քրեական վարույթը, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։
Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքուստ անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։
Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ 2025-ին էլ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք էր գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ այլ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։