https://arm.sputniknews.ru/20260723/artur-sargsjany-hrazharvum-e-prvobaciaji--tsarajutjan-ughekcutjamb-masnakcel-azh-nisterin-104976326.html
Արթուր Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին
Արթուր Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին
Sputnik Արմենիա
Արթուր Սարգսյանի խոսքով` գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը զուտ իշխանության հրամանը կատարեց` իր խափանման միջոցը չփոխելով։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T18:26+0400
2026-07-23T18:26+0400
2026-07-23T18:33+0400
արթուր սարգսյան
դատ
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104977380_37:0:1345:736_1920x0_80_0_0_ce0e8bdace9f89112b8be5309ad83037.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ 9–րդ գումարման պատգամավոր, չի մասնակցի նիստերին, եթե նրան պետք է ուղեկցեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։Նշենք, որ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց Արթուր Սարգսյանի պաշտպանների՝ խափանման միջոց տնային կալանքը վերացնելու միջնորդությունը և տնային կալանքը երկարաձգեց 2 ամսով։ Սակայն դատավորը թույլատրեց Սարգսյանին Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցել օգոստոսի 2–ից մեկնարկող ԱԺ նիստերին։ «Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ, ի՞նչ փոխվեց․․․ Փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրածուություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը։Սարգսյանը հայտարարեց, թե գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը զուտ իշխանության հրամանը կատարեց` իր խափանման միջոցը չփոխելով։Նշենք, որ Արթուր Սարգսյան 8–րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Հունիսի 7–ին կայացած ընտրություններով նա կրկին ընտրվեց պատգամավոր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Օգոստոսի 2–ին նոր ԱԺ–ն կստանձինի իր լիազորությունները։Հիշեցնենք, որ Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը պարբերաբար երկարաձգվել է 2-ական ամսով։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104977380_201:0:1182:736_1920x0_80_0_0_b2c0e97c2e9ff7507620111455c35e8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր սարգսյան, դատ, տնային կալանք
արթուր սարգսյան, դատ, տնային կալանք
Արթուր Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին
18:26 23.07.2026 (Թարմացված է: 18:33 23.07.2026) Արթուր Սարգսյանի խոսքով` գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը զուտ իշխանության հրամանը կատարեց` իր խափանման միջոցը չփոխելով։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ 9–րդ գումարման պատգամավոր, չի մասնակցի նիստերին, եթե նրան պետք է ուղեկցեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։
Նշենք, որ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց Արթուր Սարգսյանի պաշտպանների՝ խափանման միջոց
տնային կալանքը վերացնելու միջնորդությունը և տնային կալանքը երկարաձգեց 2 ամսով։ Սակայն դատավորը թույլատրեց Սարգսյանին Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցել օգոստոսի 2–ից մեկնարկող ԱԺ նիստերին։
«Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ, ի՞նչ փոխվեց․․․ Փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրածուություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը։
Սարգսյանը հայտարարեց, թե գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը զուտ իշխանության հրամանը կատարեց` իր խափանման միջոցը չփոխելով։
«Կես ժամ ընդմիջում արեց, որ գնա տեսնի` ինչ են ասում։ Մնացած բոլոր դեպքերում տեղում հայտնում էր դիրքորոշումը։ Ես նստելուց չեմ վախենում»,– շարունակեց Սարգսյանը։
Նշենք, որ Արթուր Սարգսյան 8–րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Հունիսի 7–ին կայացած ընտրություններով նա կրկին ընտրվեց պատգամավոր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Օգոստոսի 2–ին նոր ԱԺ–ն կստանձինի իր լիազորությունները։
Հիշեցնենք, որ Սարգսյանը
կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը պարբերաբար երկարաձգվել է 2-ական ամսով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները
պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։