00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի. վաճառվողների ցանկն ընդլայնվել է

© Photo : ScreenshotԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Բաժանորդագրվել
Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի քաղաքացիներն այսուհետ առանց աճուրդի կկարողանան ձեռք բերել թվային հատվածում «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող նոր պետհամարանիշեր։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Կառույցը հավելել է, որ դրանց արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշները։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։ Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Կառույցը հիշեցրել է, որ մինչ այժմ նման համարանիշների առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական կարգավորում չկար։ Նոր կարգավորմամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան այդ համարանիշների առաջնային օգտագործման իրավունքը ձեռք բերել հաստատագրված գնով՝ առանց աճուրդի։
ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 23-ից։
Լրահոս
0