00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ժամանակակից պատերազմն ունի նոր միտումներ և կանոններ. Մաքսիմ Կոնդրատև

Բաժանորդագրվել
Ժամանակակից պատերազմի միտումը փոխվեց 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։
Ժամանակակից ռազմական գործողությունների վարման հիմնական միտումը ձևավորվել է ռազմական հատուկ գործողության մեկնարկից առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց է Անօդաչու ավիացիայի ուսումնական կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։
«Սահմանագիծ պետք է համարել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտությունը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսեց ակտիվորեն կիրառել թուրքական «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ները»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ սա պատերազմի վարման կանոնների փոփոխության առաջին քայլն էր, երբ սպառազինության դասական միջոցների կիրառումից (որտեղ մարտի դաշտում ամեն ինչ որոշվում էր միավոր ժամանակում արձակված հրետանային արկերի քանակով, կենդանի ուժի և զրահատեխնիկայի առկայությամբ) անցում կատարվեց անօդաչու տեխնոլոգիաների կիրառման։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր այս միտումը ձևավորվեց, և ռազմական հատուկ գործողությունը սկսվեց արդեն հենց այս դրոշի ներքո։

Հատուկ գործողության ժամանակ «Բայրաքթար ՏԲ2»-ները չաշխատեցին

Ուկրաինայի ԶՈւ-ն ի սկզբանե ստացել էր թուրքական «Բայրաքթար ՏԲ2»-ներ։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ ռուսական ՀՕՊ միջոցները սովորեցին արագ և արդյունավետ պայքարել ԱԹՍ-ների այս տեսակի դեմ։ Այն ժամանակ բոլորը մոռացան դրանց մասին, և, Կոնդրատևի խոսքով, առաջին պլան մղվեց ժամանակակից պատերազմի ռազմատնտեսական հաշվարկը։
Պարզվեց, որ օգտագործվող ԱԹՍ–ները պետք է «մի բուռ պաքսիմատի» գին ունենան, որպեսզի հնարավոր լինի հարյուրհազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր այդպիսի սարքեր արտադրել և կիրառել։
«Իրականում ռազմադաշտը կարող է աղալ ու մարսել ԱԹՍ–ները,- ասում է փորձագետը,- ուստի առանցքային է դառնում անօդաչուների քանակը, որը պատերազմող կողմը պատրաստ է օգտագործել հակառակորդի մեկ զինվորին խոցելու համար։ Արդեն վիճակագրորեն ճշգրտված է` հակամարտության կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է մեկ զինվորի ոչնչացման համար ծախսել առնվազն 5 ԱԹՍ՝ մեկ հատը` շուրջ հարյուր հազար ռուբլի արժողությամբ»։
TRIPP-ը պարզապես հնարք է Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմական ներկայությունը հաստատելու համար

Մեկ միլիարդ դոլարանոց «Պատրիոտը» հնարավո՞ր է ոչնչացնել էժան դրոններով

Մասնագետը շեշտում է՝ սա արդեն պարզապես վիճակագրություն չէ, սա դառնում է մարտական գործողությունների վարման կանոն: Արժե՞ արդյոք խոսել թանկարժեք տեխնիկայի, ասենք՝ ՀՕՊ համակարգի մասին, որն ահռելի գումարներ արժե, սակայն որի պաշտպանությունը կարելի է ճեղքել որոշակի քանակությամբ էժան դրոնների հաշվին։ Նույն ամերիկյան «Պատրիոտը», որի համալիրը գնահատվում է մոտ մեկ միլիարդ դոլար, կարելի է ոչնչացնել 10–15 էժան FPV-դրոնների խմբով՝ մոտ մեկ միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ։
«Ահա այսպիսի իրավիճակ է ժամանակակից մարտական գործողությունների վարման մեջ, որտեղ արդեն նույնիսկ հրետանին միայն շատ նեղ, մասնագիտացված խնդիրներ է լուծում՝ կոնկրետ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ,- բացատրում է Կոնդրատևը։- Ընդ որում` դրանց տեղակայման մասին հետախուզական տվյալների հավաքագրումը նույնպես ապահովվում է հենց նույն հետախուզական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Այնպես որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ ԱԹՍ-ների տարբեր տեսակների կիրառումը միջազգային դասակարգում է ստանում»։

Ռազմաճակատի գծի «լղոզումն» ու «հրթիռ - դրոն» կապը․ ժամանակակից պատերազմի ևս երկու կարևոր միտում

Ըստ այդ դասակարգման՝ ԱԹՍ-ները բաժանվում են փոքր, միջին և հեռահար գործողության սարքերի։ Եվ արդեն գոյություն ունեն դրոններ, որոնք ունակ են գործելու մինչև 3000 կիլոմետր խորությամբ։ Դրա պատճառով գրեթե անհնար է դառնում հակառակորդից թաքցնել սեփական տարածքի խորքում՝ ճակատի գծից հեռու գտնվող ինչ-որ կարևոր օբյեկտներ կամ ենթակառուցվածքներ։ Ռազմաճակատը, ըստ էության, «տարածվում է» հակամարտող կողմերի ողջ տարածքով՝ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կիլոմետրեր այս ու այն կողմ։
Կոնդրատևը ԱԹՍ տեխնոլոգիաների օգտագործման նոր միտման ևս մեկ ակնառու օրինակ է բերում՝ հիշատակելով այն մասին, թե որքան արդյունավետ է աշխատում Իրանը ամերիկա-իսրայելական տանդեմի հետ պատերազմի պայմաններում։ Իրանցիներն անօդաչուների հարվածներով շարքից հանում են թանկարժեք ՀՕՊ համակարգերը, ապա հրթիռային հարվածներ են հասցնում անպաշտպան օբյեկտներին։ Հրթիռների և դրոնների նման համակցված հարվածները չափազանց բարձր արդյունավետություն են ապահովում։
Լրահոս
0