00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը Հորմուզում նավերի վրա հարձակման դեպքում սպառնացել է խփել Իրանի ենթակառուցվածքներին

© REUTERS / Social MediaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է Թեհրանին։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի վրա հարվածների դեպքում ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները:
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն արդեն հարվածներ էր հասցրել Իրանի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներին:
«Այսուհետ՝ ցանկացած պահի, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռով, արկով, անօդաչու սարքով կամ ցանկացած այլ սարքով կամ զենքով կրակ բացի Հորմուզի նեղուցում գտնվող որևէ նավի վրա, Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն կամուրջները, որոնք գտնվում են Թեհրանի մոտ կամ հենց այնտեղ», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:
Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ամերիկյան առաջնորդի այս հայտարարություններն անհիմն է անվանել և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0