https://arm.sputniknews.ru/20260722/nju-jvorqi-qaghaqapety-khvostvovanel-e-vor-netanjahuin-kalanavvorelu-iravasutjun-chuni-104910499.html
Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ Նեթանյահուին կալանավորելու իրավասություն չունի
Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ Նեթանյահուին կալանավորելու իրավասություն չունի
Sputnik Արմենիա
ԶԼՄ–ներում արդեն վերնագրեր են հայտնվել այն մասին, որ Նյու Յորքի քաղաքապետը մտափոխվել է Նեթանյահուին կալանավորելու հարցում, թեև նախկինում վճռականություն էր... 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T10:51+0400
2026-07-22T10:51+0400
2026-07-22T12:51+0400
բենիամին նեթանյահու
նյու յորք
կալանք
ձերբակալություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24789773_0:0:1600:901_1920x0_80_0_0_c370e6bde159f56426fab13a94e4a190.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իր վարչակազմը չունի լիազորություններ՝ կատարելու Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորման օրդերը։Ավելի վաղ Մամդանին հայտարարել էր, որ պարզում է Իսրայելի վարչապետի հնարավոր ձերբակալման օրինականությունը, եթե նա այցելի Նյու Յորք՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից ներկայացված մեղադրանքների հիման վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը նախօրեին հայտարարել էր, որ պետք է ձերբակալվի ոչ թե Նեթանյահուն, այլ հենց Մամդանին։Քաղաքապետը նաև կոչ է արել ԱՄՆ դաշնային կառավարությանը կիրառել օրդերը։2024 թվականի նոյեմբերի վերջին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին կալանավորելու օրդեր տվեց՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին բացառել էր Իսրայելի վարչապետին ԱՄՆ տարածքում զատությունից զրկելու հնարավորությունը։Նեթանյահուն Թրամփին ասել է, որ կշարունակի գործողությունը Լիբանանում․ ԶԼՄ
նյու յորք
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24789773_133:0:1556:1067_1920x0_80_0_0_05cd75bffd1624fa96389c971e2d440b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին նեթանյահու, նյու յորք, կալանք, ձերբակալություն, իսրայել
բենիամին նեթանյահու, նյու յորք, կալանք, ձերբակալություն, իսրայել
Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ Նեթանյահուին կալանավորելու իրավասություն չունի
10:51 22.07.2026 (Թարմացված է: 12:51 22.07.2026) ԶԼՄ–ներում արդեն վերնագրեր են հայտնվել այն մասին, որ Նյու Յորքի քաղաքապետը մտափոխվել է Նեթանյահուին կալանավորելու հարցում, թեև նախկինում վճռականություն էր դրսևորում։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իր վարչակազմը չունի լիազորություններ՝ կատարելու Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորման օրդերը։
Ավելի վաղ Մամդանին հայտարարել էր, որ պարզում է Իսրայելի վարչապետի հնարավոր ձերբակալման օրինականությունը, եթե նա այցելի Նյու Յորք՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից ներկայացված մեղադրանքների հիման վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը նախօրեին հայտարարել էր, որ պետք է ձերբակալվի ոչ թե Նեթանյահուն, այլ հենց Մամդանին։
«Իմ վարչակազմը ուսումնասիրել է գործող օրենսդրության շրջանակներում առկա բոլոր հասանելի միջոցները՝ որոշելու համար, թե արդյոք Նյու Յորքը կարող է կիրառել Միջազգային քրեական դատարանի կալանավորման օրդերը, եթե Բենիամին Նեթանյահուն ժամանի այստեղ։ Ակնհայտ է, որ մենք չունենք անկախ իրավական լիազորություններ այս օրդերը կիրառելու համար», – հայտարարել է Մամդանին X սոցցանցում հրապարակված տեսանյութում։
Քաղաքապետը նաև կոչ է արել ԱՄՆ դաշնային կառավարությանը կիրառել օրդերը։
2024 թվականի նոյեմբերի վերջին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին կալանավորելու օրդեր տվեց՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին բացառել էր Իսրայելի վարչապետին ԱՄՆ տարածքում զատությունից զրկելու հնարավորությունը։