00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խնդիրներն առանց արտաքին միջամտության լուծելը բխում է «3+3»–ի բոլոր երկրների շահերից. Բաբաև

© Sputnik / Пелагия Тихонова / Անցնել մեդիապահոցԿիրիլ Բաբաև
Կիրիլ Բաբաև - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Բաժանորդագրվել
Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ քաղաքական լուրջ հակասություններ ունեցող երկրներն ուզում են փոխգործակցություն հաստատել։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Գոյություն ունեցող հարցերն առանց արտաքին ուժերի միջամտության լուծելը բխում է «3+3» ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից։ Այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաևը «Մեծ Կովկասի կրիտիկական ենթակառուցվածքները աշխարհատնտեսական մրցակցության պայմաններում» միջազգային կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի հարթակի միացմամբ:
Նա նշեց`Հարավային Կովկասը դարձել է մեծ տերությունների և տարածաշրջանային խոշոր երկրների ուշադրության յուրօրինակ ձգողության կենտրոն: Այսօր Հարավային Կովկասի համար առաջ քաշվող նախաձեռնությունների և նախագծերի թնջուկը չափազանց բարդ է։
«Երեք երկրներից յուրաքանչյուրը կցանկանար դառնալ, այսպես ասենք, որևէ գլոբալ նախաձեռնության անբաժանելի մաս, որպեսզի վերահսկի տրանսպորտային հոսքերի, ուղիների հասանելիությունը, որոնք, բնականաբար, յուրաքանչյուր պետության համար կնշանակեն և՛ տնտեսության, և՛ այդ պետության քաղաքական նշանակության աճ։ Նման նախագծերը շատ են», - ասաց Բաբաևը։
Նրա խոսքով՝ ստեղծվել է փոքր-ինչ պարադոքսալ իրավիճակ։ Պետությունները, որոնք երբեմն գտնվում են բավական լուրջ քաղաքական հակասությունների մեջ, այնուամենայնիվ, կցանկանային փոխգործակցություն հաստատել, որպեսզի կառուցեն ամբողջ տարածաշրջանին ձեռնտու տնտեսական քաղաքականություն։
Ըստ Բաբաևի` Ռուսաստանի խնդիրն է առաջարկել այնպիսի ուղիներ, որոնք կարող են փոխզիջումային լուծում դառնալ գործընթացի բոլոր մասնակիցների համար։
Նա կարծում է, որ այսօր նոր շունչ է ստանում, օրինակ, «3+3» ձևաչափը. դրան է ուղղված բոլոր վեց պետությունների ուշադրությունը։
Հայաստանը ում էլ «քցի», խնդիրների կբախվի. փորձագետ
«Մենք կցանկանայինք, որ այդ ձևաչափը վերածնվեր, ընդ որում՝ նաև պետական մակարդակով... որպեսզի լուծվեն հարցերը, այդ թվում՝ և՛ տրանսպորտային, և էներգետիկ փոխկապակցվածության՝ բոլոր կողմերի շահերը բավարարող փոխզիջման հասնելու համար», – ասաց Բաբաևը:
Փորձագետը դժվարանում է ասել՝ կստացվի՞ արդյոք դա անել։ Սակայն պարզ է, որ անհրաժեշտ է առաջ քաշել այնպիսի լուծումներ, որոնց կաջակցեն բոլոր պետությունները, ինչը թույլ կտա առաջ շարժվել գոյություն ունեցող նախաձեռնությունների համակցման, տարբեր տեսակի ռազմավարական հարցերի լուծման և տարածաշրջանի երկրների ու հարևանների միջև փոխհարաբերությունների բարելավման տեսանկյունից։
«Շատ կարևոր դեր է խաղում «3+3» ձևաչափը, որպեսզի դրա մեջ մտնող վեց պետությունները կարողանան այդ խնդիրները լուծել համատեղ, առանց այլ կողմերի միջամտության։ Ինձ թվում է, որ այսօր դրանում շահագրգռված են բոլորը», - ընդգծեց Բաբաևը։
Նա կարծում է, որ այդ հարցը չափազանց կարևոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի և Իրանի համար։ Եվ սա կենսական խնդիր է հենց Հարավային Կովկասի պետությունների համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր` Ռուսաստանը ակնկալում է, որ բոլոր վեց երկրների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջորդ նախարարական հանդիպումը կկայանա մոտ ապագայում։
«Մեծ Կովկասի կրիտիկական ենթակառուցվածքները աշխարհատնտեսական մրցակցության պայմաններում» միջազգային կլոր սեղանի կազմակերպիչներն են Հարավային դաշնային համալսարանը, Միջազգային և տարածաշրջանային գործընթացների կիրառական վերլուծության կենտրոնը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը:
Մեզ համար կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ–ն` Բաքվի և Երևանի մասին
Լրահոս
0