https://arm.sputniknews.ru/20260722/ispania-artahanvats-22-tvonna-hajkakan-tsirany-tegh-e-hasel-vatsharqi-hamar-voch-pitani-gvortsarar-104931182.html
Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի. գործարար
Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի. գործարար
Sputnik Արմենիա
Մեկ արկղ ծիրանը պետք է վաճառվեր 36 եվրոյով։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T17:32+0400
2026-07-22T17:32+0400
2026-07-22T17:32+0400
ծիրան
իսպանիա
հայաստան
արտահանում
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490773_0:83:1600:983_1920x0_80_0_0_2ca7c4bf00f03a1231006085b9129236.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը վաճառքի համար ոչ պիտանի վիճակով է հասել տեղ։ Այս մասին «Արմատ» մեդիայի հետ զրույցում ասել է արտահանումն իրականացրած գործարար Վաչե Իսպիրյանը։Լրատվամիջոցը նկատել է, որ իշխանության ներկայացուցիչները թեև հերքում են, որ Իսպանիա հայկական ծիրան ընդհանրապես արտահանվել է, միևնույն է, իրենց զրուցակիցը նաև տեսանյութ է ներկայացրել։ Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու փոխնախարար Արման Խոջոյանը ֆեյսբուքյան գրառումներով հերքել էին լուրը, թե Հայաստանից Իսպանիա ծիրան է արտահանվել։Ծիրանն Իսպանիա արտահանած Վաչե Իսպիրյանն էլ նշել է, որ տարանցման ժամանակ ռիսկերն ավելանում են.«Ապրանքը ճանապարհին իր բնականոն հունից սպասվածից ավելի արագ է հասունացել։ Այսինքն՝ այն հասել է մի վիճակի, որ արդեն շատ փափուկ է եղել, և դա վաճառելն անհնար էր։ Իսպանիայի հայերն անգամ օգնություն են առաջարկել՝ գնել ծիրանը նույնիսկ ապրանքային տեսքը կորցրած վիճակում և էժան գնով։ Բայց հիմա, այս փորձից հետո, արդեն կապվել ենք Լեհաստանում «Հայվեյ» գրուպի հետ, որը տարիների լուրջ փորձ ունի Եվրոպայում։ Հիմա արդեն իրենց հետ ենք անելու այս ամբողջ գործընթացը, և լոգիստիկ քարտեզն ավելի պարզ կլինի»,– ասել է Վաչե Իսպիրյանը։Հայկական ծիրանը, ըստ լրատվամիջոցի, Իսպանիայում պետք է վաճառվեր 4.50 եվրոյով, իսկ մեկ արկղը կշռում էր նվազագույնը 8 կգ։ Այսինքն` 1 արկղ գնելու դեպքում պետք է վճարվեր 36 եվրո (այս գնի մեջ ներառված չէր առաքման գումարը)։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490773_90:0:1510:1065_1920x0_80_0_0_68d82c0a1c178ccc45cbdd22d6f5bac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիրան, իսպանիա, հայաստան, արտահանում, էկոնոմիկայի նախարարություն
ծիրան, իսպանիա, հայաստան, արտահանում, էկոնոմիկայի նախարարություն
Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի. գործարար
Մեկ արկղ ծիրանը պետք է վաճառվեր 36 եվրոյով։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը վաճառքի համար ոչ պիտանի վիճակով է հասել տեղ։ Այս մասին «Արմատ» մեդիայի հետ զրույցում ասել է արտահանումն իրականացրած գործարար Վաչե Իսպիրյանը։
Լրատվամիջոցը նկատել է, որ իշխանության ներկայացուցիչները թեև հերքում են, որ Իսպանիա հայկական ծիրան ընդհանրապես արտահանվել է, միևնույն է, իրենց զրուցակիցը նաև
տեսանյութ է ներկայացրել։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու փոխնախարար Արման Խոջոյանը ֆեյսբուքյան գրառումներով հերքել էին լուրը, թե Հայաստանից Իսպանիա ծիրան է արտահանվել։
«Մինչ Հայաստանի էկոնոմիկայի պատասխանատու Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառումներ է կատարում, թե բա հայկական միրգը նվաճեց եվրոպական շուկան, Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանն այնքան վատ վիճակով է հասնում տեղ, որ վաճառքի ենթակա չի լինում»,– գրել էր կայքը։
Ծիրանն Իսպանիա արտահանած Վաչե Իսպիրյանն էլ նշել է, որ տարանցման ժամանակ ռիսկերն ավելանում են.
«Ապրանքը ճանապարհին իր բնականոն հունից սպասվածից ավելի արագ է հասունացել։ Այսինքն՝ այն հասել է մի վիճակի, որ արդեն շատ փափուկ է եղել, և դա վաճառելն անհնար էր։ Իսպանիայի հայերն անգամ օգնություն են առաջարկել՝ գնել ծիրանը նույնիսկ ապրանքային տեսքը կորցրած վիճակում և էժան գնով։ Բայց հիմա, այս փորձից հետո, արդեն կապվել ենք Լեհաստանում «Հայվեյ» գրուպի հետ, որը տարիների լուրջ փորձ ունի Եվրոպայում։ Հիմա արդեն իրենց հետ ենք անելու այս ամբողջ գործընթացը, և լոգիստիկ քարտեզն ավելի պարզ կլինի»,– ասել է Վաչե Իսպիրյանը։
Հայկական ծիրանը, ըստ լրատվամիջոցի, Իսպանիայում պետք է վաճառվեր 4.50 եվրոյով, իսկ մեկ արկղը կշռում էր նվազագույնը 8 կգ։ Այսինքն` 1 արկղ գնելու դեպքում պետք է վճարվեր 36 եվրո (այս գնի մեջ ներառված չէր առաքման գումարը)։