https://arm.sputniknews.ru/20260722/irany-nvor-mijukajin-objekti-masin-amn-i-hajtararutjunnery-anvanel-e-agresiaji-patrvak-104930902.html
Իրանը նոր միջուկային օբյեկտի մասին ԱՄՆ-ի հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակ
Իրանը նոր միջուկային օբյեկտի մասին ԱՄՆ-ի հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի» մասին: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T17:24+0400
2026-07-22T17:24+0400
2026-07-22T17:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:801:451_1920x0_80_0_0_9487b083c6eef07a9f669e5e4d5c8bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Թեհրանն անհիմն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի իբր թե նոր միջուկային օբյեկտի մասին և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում:Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պատասխան մեկնաբանության մեջ ընդգծել է, որ երկրի ողջ միջուկային գործունեությունն իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո և գործող երաշխիքներին համապատասխան:Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի մասին»: Նա նաև կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին արձագանքել ստեղծված իրավիճակին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_fa3de688662c8987c35686054f6763b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ամն
Իրանը նոր միջուկային օբյեկտի մասին ԱՄՆ-ի հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակ
ԱՄՆ-ի սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի» մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Թեհրանն անհիմն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի իբր թե նոր միջուկային օբյեկտի մասին և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պատասխան մեկնաբանության մեջ ընդգծել է, որ երկրի ողջ միջուկային գործունեությունն իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո և գործող երաշխիքներին համապատասխան:
«Վաշինգտոնի սևեռուն ուշադրությունը Կոլանգ Գազ Լա լեռան նկատմամբ, որտեղ ոչ մի միջուկային գործունեություն չի իրականացվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների շինծու պատրվակ», — գրել է Բաղային X սոցցանցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի մասին»: Նա նաև կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին արձագանքել ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։