https://arm.sputniknews.ru/20260722/irani-ihpkn-hajtnel-e-vor-harvatsner-e-hascrel-quvejtum-gtnvvogh-radarnerin-104902037.html
Իրանի ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարներին
Իրանի ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարներին
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ «ագրեսորին պատժելու գործողությունը» կշարունակվի: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T00:38+0400
2026-07-22T00:38+0400
2026-07-22T00:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
ռադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549423_0:166:1600:1066_1920x0_80_0_0_941f60dcc9dcedbbd5773aaf1d49e02e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարների ուղղությամբ։ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ «ագրեսորին պատժելու գործողությունը» կշարունակվի:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549423_179:0:1600:1066_1920x0_80_0_0_892bce2ee23c2c8c95efc93dabbd0273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, ռադար
իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, ռադար
Իրանի ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարներին
00:38 22.07.2026 (Թարմացված է: 00:40 22.07.2026) ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ «ագրեսորին պատժելու գործողությունը» կշարունակվի:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարների ուղղությամբ։
«ԻՀՊԿ–ի քաջարի մարտիկները «Նասր-2» գործողության 24-րդ փուլի ընթացքում շարունակել են մաքրել տարածաշրջանը ռադիոլոկացիոն կայաններից՝ հարվածներ հասցնելով վաղ նախազգուշացման ռադարներին, Քուվեյթի Ալի աս–Սալեմ ռազմակայանի շրջանում մարտավարական ռադարների համալիրին, Քուվեյթի Բուբիան կղզու ռադիոտեղորոշիչ համալիրին՝ ոչնչացնելով դրանք»,- ասված է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ «ագրեսորին պատժելու գործողությունը» կշարունակվի:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։