https://arm.sputniknews.ru/20260722/irani-banaky-hajtnel-e-vor-harvatsel-e--hvordananum-ev-bahrejnum-gtnvvogh-amn-dirqerin-104913098.html
Իրանի բանակը հայտնել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ դիրքերին
Իրանի բանակը հայտնել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ դիրքերին
Sputnik Արմենիա
Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման... 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T11:51+0400
2026-07-22T11:51+0400
2026-07-22T11:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորդանան
բահրեյն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100637073_0:113:1158:764_1920x0_80_0_0_15e46c76e580253715b0b6bab8da00e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանի ուժերը հարձակվել են ԱՄՆ դիրքերին Հորդանանում և Բահրեյնում գտնվող ռազմաբազաներում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակը։Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարի վրա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորդանան
բահրեյն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100637073_0:0:1076:807_1920x0_80_0_0_d951f6f8d8a88010d1ff647ec8d8b36c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորդանան, բահրեյն
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորդանան, բահրեյն
Իրանի բանակը հայտնել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ դիրքերին
Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանի ուժերը հարձակվել են ԱՄՆ դիրքերին Հորդանանում և Բահրեյնում գտնվող ռազմաբազաներում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակը։
«Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում հարձակվել է ԱՄՆ բանակի տեղակայման վայրերի և սարքավորումների պահեստների վրա», – ասվում է բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարի վրա։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։