https://arm.sputniknews.ru/20260722/hh-pn-pashtvonjan-meghadrvum-e-zvoramasic-dizvareliqi-hapshtakutjan-hamar-kvomite--104913425.html
ՀՀ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակության համար. կոմիտե
ՀՀ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակության համար. կոմիտե
Sputnik Արմենիա
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T11:59+0400
2026-07-22T11:59+0400
2026-07-22T11:59+0400
պաշտոնյա
հհ պաշտպանության նախարարություն (պն)
վառելիք
զորամաս
հափշտակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25959246_0:84:1600:984_1920x0_80_0_0_439bbccbdfee3912b3b59c9c272e2c1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պնդում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն է կատարել։ Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը կատարել է դիզվառելիքի հափշտակություն: Կոմիտեից վստահեցնում են, որ այդ պաշտոնատար անձն այս տարի զորամասի բանվոր–վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։ ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հոդվածով։Պաշտոնյային օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է հանցակցի միջոցով հոդվածով: Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25959246_89:0:1512:1067_1920x0_80_0_0_21d1554969bf2f19c20a7954a205a9a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաշտոնյա, հհ պաշտպանության նախարարություն (պն), վառելիք, զորամաս, հափշտակություն
պաշտոնյա, հհ պաշտպանության նախարարություն (պն), վառելիք, զորամաս, հափշտակություն
ՀՀ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակության համար. կոմիտե
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից
պնդում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն է կատարել։
Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը կատարել է դիզվառելիքի հափշտակություն:
Կոմիտեից վստահեցնում են, որ այդ պաշտոնատար անձն այս տարի զորամասի բանվոր–վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։
«Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հոդվածով։
Պաշտոնյային օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է հանցակցի միջոցով հոդվածով:
Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ