https://arm.sputniknews.ru/20260721/ukrainaji-pashtpanutjan-nakhkin-nakharar-fjvodvorvovy-havaknum-e-nakhagahi-pashtvonin-zlm-104886023.html
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովը հավակնում է նախագահի պաշտոնին. ԶԼՄ
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովը հավակնում է նախագահի պաշտոնին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ռազմական շրջանակներում հնարավոր են համարում, որ Ֆյոդորովն իսկապես հավակնում է բարձրագույն պետական պաշտոնին։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T18:08+0400
2026-07-21T18:08+0400
2026-07-21T18:08+0400
ուկրաինա
նախարար
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104883854_0:0:3075:1731_1920x0_80_0_0_1645ee06bae62bb467de7e853e29eca4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը հավակնում է նախագահի պաշտոնին, այս մասին գրում է բրիտանական Times թերթը՝ հղում անելով ռազմական շրջանակներում բարձրաստիճան աղբյուրին։«Times»-ի աղբյուրները կարծում են, որ նրա վարքագիծը նման է նախընտրական քարոզարշավի, իսկ ուկրաինացի փորձագետները նրա կողմից սպառնալիք են տեսնում Վլադիմիր Զելենսկու համար։Անցյալ շաբաթ Զելենսկին որոշեց հերթական անգամ փոփոխություն անել կառավարությունում, այդ թվում՝ պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին։ Ֆյոդորովին աշխատանքից ազատելու որոշումը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում. հազարավոր մարդիկ դուրս եկան խոշոր քաղաքների՝ Կիևի, Լվովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Պոլտավայի փողոցներ։Ինքը՝ Ֆյոդորովը, հայտարարեց, որ հեռանալու պատճառը տևական կոնֆլիկտն էր Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Նա Ռադայի պատգամավորներին կոչ արեց հաստատակամություն ցուցաբերել և ուղիղ խոսել Ուկրաինայի ԶՈւ-ում տիրող անկարգությունների մասին, մասնավորապես՝ կոռուպցիայի և ստորաբաժանումների ռոտացիայի հետ կապված խնդիրների մասին։Դրան զուգահեռ ԶԼՄ-ները գրեցին, որ Զելենսկին որոշել է ազատվել Ֆյոդորովից Տարածքային համալրման կենտրոնների բարեփոխման ձախողման պատճառով։ Այդ կենտրոնները պետք է երկրի բանակը հասցնեին ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2026 թվականի հունվարի 14-ից։ Պաշտպանական բլոկի ներկայացուցիչները անհամաձայնություն են հայտնել Զելենսկու որոշմանը և հայտարարել են հրաժարականի մասին, նրանց թվում են Ֆյոդորովի խորհրդականները և Ուկրաինայի ՌՕՈւ հրամանատարի տեղակալ, գնդապետ Պավել Ելիզարովը։ՌԴ–ի համար նշանակություն չունի` ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104883854_193:0:2924:2048_1920x0_80_0_0_041b415b6d8c96fa54831a0fb8573014.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, նախարար, պաշտոն
ուկրաինա, նախարար, պաշտոն
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովը հավակնում է նախագահի պաշտոնին. ԶԼՄ
Ռազմական շրջանակներում հնարավոր են համարում, որ Ֆյոդորովն իսկապես հավակնում է բարձրագույն պետական պաշտոնին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը հավակնում է նախագահի պաշտոնին, այս մասին գրում է բրիտանական Times թերթը՝ հղում անելով ռազմական շրջանակներում բարձրաստիճան աղբյուրին։
«Times»-ի աղբյուրները կարծում են, որ նրա վարքագիծը նման է նախընտրական քարոզարշավի, իսկ ուկրաինացի փորձագետները նրա կողմից սպառնալիք են տեսնում Վլադիմիր Զելենսկու համար։
Անցյալ շաբաթ Զելենսկին որոշեց հերթական անգամ փոփոխություն անել կառավարությունում, այդ թվում՝ պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին։ Ֆյոդորովին աշխատանքից ազատելու որոշումը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում. հազարավոր մարդիկ դուրս եկան խոշոր քաղաքների՝ Կիևի, Լվովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Պոլտավայի փողոցներ։
Ինքը՝ Ֆյոդորովը, հայտարարեց, որ հեռանալու պատճառը տևական կոնֆլիկտն էր Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Նա Ռադայի պատգամավորներին կոչ արեց հաստատակամություն ցուցաբերել և ուղիղ խոսել Ուկրաինայի ԶՈւ-ում տիրող անկարգությունների մասին, մասնավորապես՝ կոռուպցիայի և ստորաբաժանումների ռոտացիայի հետ կապված խնդիրների մասին։
Դրան զուգահեռ ԶԼՄ-ները գրեցին, որ Զելենսկին որոշել է ազատվել Ֆյոդորովից Տարածքային համալրման կենտրոնների բարեփոխման ձախողման պատճառով։ Այդ կենտրոնները պետք է երկրի բանակը հասցնեին ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2026 թվականի հունվարի 14-ից։ Պաշտպանական բլոկի ներկայացուցիչները անհամաձայնություն են հայտնել Զելենսկու որոշմանը և հայտարարել են հրաժարականի մասին, նրանց թվում են Ֆյոդորովի խորհրդականները և Ուկրաինայի ՌՕՈւ հրամանատարի տեղակալ, գնդապետ Պավել Ելիզարովը։