00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը խոսել է Չինաստանի և Իրանի մասին

© AP Photo / Mark SchiefelbeinԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2026
Բաժանորդագրվել
Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնել, քանի դեռ իրանական կողմը պատրաստ չէ առարկայական երկխոսության:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Պեկինի հետ քննարկել ԱՄՆ ընտրություններին Չինաստանի միջամտության թեման։ Նա այդ մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ խոսքը նախորդ տարիների իրադարձությունների մասին է, սակայն այդ հարցը կբարձրացվի չինական կողմի հետ շփումների ընթացքում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն նաև որոշակի քայլեր է ձեռնարկում Չինաստանի նկատմամբ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 2020 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Չինաստանն իբր ամեն ինչ արել է, որ ինքը չվերընտրվի, իսկ ամերիկյան հատուկ ծառայություններն այդ տեղեկությունը թաքցրել են Սպիտակ տնից: Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանությունը հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Չինաստանը երբեք չի միջամտել և մտադիր չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Մենք պատրաստվում ենք նրանց հետ խոսել այդ մասին։ Դա շատ վաղուց է եղել։ Կարծում եմ՝ այսօրվա Չինաստանը մի փոքր տարբերվում է այն ժամանակվա Չինաստանից։ Բայց նրանք որոշակի քայլեր են ձեռնարկում, մենք նույնպես որոշակի քայլեր ենք ձեռնարկում նրանց նկատմամբ ։ Դա միակողմանի չէ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Մեկնաբանելով Իրանի հետ հարաբերությունները՝ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թեհրանի ներկայացուցիչների հետ անցկացնել հանդիպում, քանի դեռ իրանական կողմը պատրաստ չէ առարկայական երկխոսության:
«Քանի դեռ նրանք պատրաստ չեն հանդիպման, որն իմաստ կունենար, մենք դրանում շահագրգռված չենք», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
Լիբանանի նախագահը Վաշինգտոն է մեկնել պաշտոնական այցով, որի շրջանակում նախատեսված են բանակցություններ՝ կապված Իսրայելի հետ հակամարտության կարգավորման և Լիբանանի հարավից զորքերի դուրսբերման հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Economist» ամսագիրը, Աունը վաշինգտոնյան այցի ընթացքում շեշտը կդնի ներդրումների ներգրավման, ոչ թե ֆինանսական օգնության վրա: Լրատվամիջոցը նշել էր, որ Սպիտակ տանն անցկացվող բանակցություններում Աունը ԱՄՆ-ին չի խնդրի միջոցներ հատկացնել՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության նկատմամբ Վաշինգտոնի նոր մոտեցումը: Փոխարենը լիբանանյան պատվիրակությունը ամերիկյան բիզնեսին կներկայացնի կոնկրետ ներդրումային նախագծերի փաթեթ։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը կոչված է սկիզբ դնելու հակամարտության լիցքաթափմանը՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին:
Լրահոս
0