https://arm.sputniknews.ru/20260721/mvoskvan-tujl-chi-ta-nato-i-zvorqeri-teghakajumy-ukrainajum-peskvov-104871916.html
Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայում. Պեսկով
Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայում. Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայում, մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմի հետ... 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T14:53+0400
2026-07-21T14:53+0400
2026-07-21T14:53+0400
էնդի բերնեմ
մեծ բրիտանիա
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_dec0c9a1d6bdd582469a3d766b1c4adb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը բացարձակապես անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական անձնակազմի տեղակայման ծրագրերը և մտադիր չէ դա թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Պեսկովի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը թույլ չտալն է։Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ ռուսական զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Կիև համար զենքի և զինամթերքի մատակարարմանը ներգրավված նավերին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի զինված ուժերի բոլոր գործողությունները, այդ թվում՝ միջազգային ջրերում վերջերս իրականացրած մարտական կրակոցներով վարժանքները, իրականացվում են միջազգային ծովային իրավունքի նորմերի խիստ պահպանմամբ։Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում կառավարության փոփոխությունը՝ Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Լոնդոնի հետ հարաբերությունների բարելավում չի ակնկալում Էնդի Բերնեմի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի՝ Ուկրաինային անվերապահորեն աջակցելու մասին առաջին հայտարարությունները վկայում են նախկին ուղղվածությունը շարունակելու մտադրության մասին։Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի միջև շփումներ կազմակերպելու ծրագրեր առայժմ չկան։Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղեկություններ չունի ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ։ Նրա խոսքով` նման այցելությունները սովորաբար անցկացվում են ոչ հանրային, այսինքն փակ դռների հետևում։ Ավելի վաղ Politico-ն, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ՀԴԲ տնօրենը կարող է Ռուսաստան այցելել հոկտեմբերի կեսերին։
մեծ բրիտանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_e1d2d47fba7e589f615d5f908b4d8e78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնդի բերնեմ, մեծ բրիտանիա, ռուսաստան, ուկրաինա
էնդի բերնեմ, մեծ բրիտանիա, ռուսաստան, ուկրաինա
Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայում. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայում, մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմի հետ հարաբերությունները, ինչպես նաև ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հաղորդագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը բացարձակապես անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական անձնակազմի տեղակայման ծրագրերը և մտադիր չէ դա թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ համար դա բացարձակապես անընդունելի է», – ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի հնարավոր տեղակայման մասին հաղորդագրությունները։
Պեսկովի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը թույլ չտալն է։
Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ ռուսական զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Կիև համար զենքի և զինամթերքի մատակարարմանը ներգրավված նավերին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի զինված ուժերի բոլոր գործողությունները, այդ թվում՝ միջազգային ջրերում վերջերս իրականացրած մարտական կրակոցներով վարժանքները, իրականացվում են միջազգային ծովային իրավունքի նորմերի խիստ պահպանմամբ։
Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում կառավարության փոփոխությունը՝ Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Լոնդոնի հետ հարաբերությունների բարելավում չի ակնկալում Էնդի Բերնեմի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի՝ Ուկրաինային անվերապահորեն աջակցելու մասին առաջին հայտարարությունները վկայում են նախկին ուղղվածությունը շարունակելու մտադրության մասին։
«Նման հույսեր չունենք», – պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին ։
Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի միջև շփումներ կազմակերպելու ծրագրեր առայժմ չկան։
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղեկություններ չունի ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ։ Նրա խոսքով` նման այցելությունները սովորաբար անցկացվում են ոչ հանրային, այսինքն փակ դռների հետևում։ Ավելի վաղ Politico-ն, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ՀԴԲ տնօրենը կարող է Ռուսաստան այցելել հոկտեմբերի կեսերին։