https://arm.sputniknews.ru/20260721/mamikvon-aslanjany-meghadrvum-e-vanadzvorin-shurj-25-mln-drami-vnas-pattsharelu-mej-104879026.html
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է Վանաձորին շուրջ 25 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է Վանաձորին շուրջ 25 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Sputnik Արմենիա
Մամիկոն Ասլանյանը խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում 7–րդ համարն էր։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T16:06+0400
2026-07-21T16:06+0400
2026-07-21T16:13+0400
մամիկոն ասլանյան
հակակոռուպցիոն կոմիտե
հակակոռուպցիոն դատարան
վանաձոր
քաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103490837_0:0:1500:844_1920x0_80_0_0_2b744de2def2b7d7ddf30af880464957.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին մեղադրում է պաշտոնեական կեղծիք կատարելու և համայնքին 24 մլն 890 հազար դրամի գույքային վնաս պատճառելու մեջ։Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ասլանյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում 7–րդ համարն էր։Ըստ նախաքննության տվյալների՝ 2021 թվականին նա նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա հողամասից մի հատված առանձնացնել և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ օտարել քաղաքի բնակչին։Քննչական մարմնի վարկածով՝ նախկին համայնքապետն այդ նպատակով փոխել է անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունը և դրանց հասցեներ տրամադրել՝ այդպիսով արհեստական հիմքեր ստեղծելով հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար։Այնուհետև, ըստ կոմիտեի, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքով օտարվել են Վանաձորի բնակչին։Գործարքի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող և 24 մլն 890 հազար դրամ շուկայական արժեք ունեցող գույքը տնօրինելու հնարավորությունից։Հահակոռուպցին կոմիտեից հավելել են, որ Ասլանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, իսկ քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեկ այլ քրեական գործով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, ապա կալանավորվել։ Նրան մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով Վանաձորում համայնքային հողամասեր օտարելու համար։ Ասլանյանը կալանքի տակ անցկացրել է 2 տարի 7 ամիս և 2024 թվականի հուլիսի 16-ին ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։2025 թվականի հունվարի 29-ին հակակոռուպցիոն դատարանն այդ գործով Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ` նրան դատապարտելով 4 տարի 4 ամիս ազատազրկման։ Կալանքի տակ անցկացրած 2 տարի 7 ամիսը հաշվակցելուց հետո չկրած պատժաչափը կազմել է 1 տարի 9 ամիս։ Դատարանը նաև նշանակել է 500 հազար դրամ տուգանք և 3 տարով զրկել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ Ասլանյանը հայտարարել է, որ այն բողոքարկելու է։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103490837_167:0:1500:1000_1920x0_80_0_0_b0b9d5f2528579dfcdc5aa634e15dacc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մամիկոն ասլանյան, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, վանաձոր, քաղաքապետ
մամիկոն ասլանյան, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, վանաձոր, քաղաքապետ
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է Վանաձորին շուրջ 25 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
16:06 21.07.2026 (Թարմացված է: 16:13 21.07.2026) Մամիկոն Ասլանյանը խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում 7–րդ համարն էր։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին մեղադրում է պաշտոնեական կեղծիք կատարելու և համայնքին 24 մլն 890 հազար դրամի գույքային վնաս պատճառելու մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեի
հաղորդագրության համաձայն` քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ասլանյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում 7–րդ համարն էր։
Ըստ նախաքննության տվյալների՝ 2021 թվականին նա նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա հողամասից մի հատված առանձնացնել և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ օտարել քաղաքի բնակչին։
Քննչական մարմնի վարկածով՝ նախկին համայնքապետն այդ նպատակով փոխել է անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունը և դրանց հասցեներ տրամադրել՝ այդպիսով արհեստական հիմքեր ստեղծելով հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար։
Այնուհետև, ըստ կոմիտեի, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքով օտարվել են Վանաձորի բնակչին։
Գործարքի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող և 24 մլն 890 հազար դրամ շուկայական արժեք ունեցող գույքը տնօրինելու հնարավորությունից։
Հահակոռուպցին կոմիտեից հավելել են, որ Ասլանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, իսկ քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեկ այլ քրեական գործով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, ապա կալանավորվել։ Նրան մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով Վանաձորում համայնքային հողամասեր օտարելու համար։ Ասլանյանը կալանքի տակ անցկացրել է 2 տարի 7 ամիս և 2024 թվականի հուլիսի 16-ին ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։
2025 թվականի հունվարի 29-ին հակակոռուպցիոն դատարանն այդ գործով Ա
սլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ` նրան դատապարտելով 4 տարի 4 ամիս ազատազրկման։ Կալանքի տակ անցկացրած 2 տարի 7 ամիսը հաշվակցելուց հետո չկրած պատժաչափը կազմել է 1 տարի 9 ամիս։ Դատարանը նաև նշանակել է 500 հազար դրամ տուգանք և 3 տարով զրկել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ Ասլանյանը հայտարարել է, որ այն բողոքարկելու է։