Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը
09:31 21.07.2026 (Թարմացված է: 09:33 21.07.2026)

Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը
Բաժանորդագրվել
Հղիության մասին կինն իմացել է ամուսնու մահից օրեր անց։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրան Պետրոսյանի եղբայրը, որին կրկին Տիգրան են անվանակոչել։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղ՝ Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու ընտանիքին, որտեղ ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։

Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը
«Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2025թ․ մայիսի 24-ին՝ 20 օր տևած որոնողական աշխատանքներից հետո, փրկարարները գետից դուրս էին բերել փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ողբերգությունից ամիսներ անց հանկարծամահ էր եղել փոքրիկի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամուսնու մահից օրեր անց կինն իմանում է, որ հղի է։