00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ջրային կոմիտեն քննարկում է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում

© Photo : press office of the Water CommitteeՔննարկում Ջրային կոմիտեում
Քննարկում Ջրային կոմիտեում - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2026
Բաժանորդագրվել
Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում տեխնիկական աուդիտ անցկացնելը` 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների և ծառայությունների որակի գնահատման համար, հայտնում են կոմիտեից։
Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
«Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին»,–ընդգծված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են լինելու` մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը, բաժանորդների գոհունակության մակարդակը։
Նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։
Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։
Նշենք, որ հուլիսի 20-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարել էր, որ Բյուրեղավանում ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
Հիշեցնենք` վերջին օրերին Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Բնակիչները վստահ են, որ աղիքայի վարակների պատճառը խմելու ջուրն է։ Բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել «Վեոլիա Ջուր» ընկերության մոտ` բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ ջրի որակի հետ կապված խնդիր չկա, բայց և ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։
Լրահոս
0