https://arm.sputniknews.ru/20260721/ishkhanutjunnery-tirakhavvorel-en-datavvor-sargis-petrvosjanin-inchy-chi-nervum-nran-104848423.html
Իշխանությունները թիրախավորե՞լ են դատավոր Սարգիս Պետրոսյանին․ ինչը չի ներվում նրան
Իշխանությունները թիրախավորե՞լ են դատավոր Սարգիս Պետրոսյանին․ ինչը չի ներվում նրան
Sputnik Արմենիա
Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը թիրախավորում է որևէ դատավորի, երբ վերջինս փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ լինել, այլ ոչ... 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T09:50+0400
2026-07-21T09:50+0400
2026-07-21T09:54+0400
դատավոր
սարգիս պետրոսյան
իշխանություն
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81744457_0:0:1600:900_1920x0_80_0_0_c844874823106f476d2e49425ba4a5f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից:«Փաստը» գրում է, որ արդարադատության նախարարություն- ԲԴԽ «շղթայով» կարգապահական վարույթներից բացի անցանկալի դատավորներին պատժելու այլ մեթոդներ էլ են ընտրվում։ Թերթը հիշեցնում է, որ օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր և օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչ-որ նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը: Դատավորը հերքող հայտարարություն տարածեց, հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և այլն։Թերթը գրում է, որ փորձը ցույց է տալիս՝ իշխանությունը թիրախավորում է որևէ դատավորի, երբ վերջինս փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ լինել, այլ ոչ թե իշխանության հրահանգները կատարել։ Հիշեցնենք, որ Սարգիս Պետրոսյանը նախկինում ՔՊ անդամ է եղել, ինչի համար մի շարք դատական գործընթացների ժամանակ փաստաբանները նրա ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Պետրոսյանը նախագահող դատավոր է մի շարք հնչեղ գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Նշենք, որ հենց Պետրոսյանն էր, որ անցյալ տարի դեկտեմբերի 30-ին փոխեց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Սարգիս Պետրոսյանը նշել էր, թե գործի քննության ընթացքում իր համար անձինք կարևոր չեն, կարևոր են օրենսդրությունը, քրեական գործը, միջնորդությանը կից ներկայացված նյութերը։ Շեշտել էր, թե յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, գործի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81744457_354:0:1554:900_1920x0_80_0_0_5f1b2048f74c8d3e2af86136db47f7b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, սարգիս պետրոսյան, իշխանություն, հակակոռուպցիոն դատարան
դատավոր, սարգիս պետրոսյան, իշխանություն, հակակոռուպցիոն դատարան
Իշխանությունները թիրախավորե՞լ են դատավոր Սարգիս Պետրոսյանին․ ինչը չի ներվում նրան
09:50 21.07.2026 (Թարմացված է: 09:54 21.07.2026) Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը թիրախավորում է որևէ դատավորի, երբ վերջինս փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ լինել, այլ ոչ թե իշխանության հրահանգները կատարել։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից:
«Փաստը» գրում է, որ արդարադատության նախարարություն- ԲԴԽ «շղթայով» կարգապահական վարույթներից բացի անցանկալի դատավորներին պատժելու այլ մեթոդներ էլ են ընտրվում։ Թերթը հիշեցնում է, որ օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր և օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչ-որ նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը: Դատավորը հերքող հայտարարություն տարածեց, հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և այլն։
Թերթը գրում է, որ փորձը ցույց է տալիս՝ իշխանությունը թիրախավորում է որևէ դատավորի, երբ վերջինս փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ լինել, այլ ոչ թե իշխանության հրահանգները կատարել։
«Այնպես որ, չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը ևս իշխանությունների կողմից դասվել է վերջիններիս խմբում և հայտնվել «սև ցուցակում», այսինքն` նրանց շարքում, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի կամքը կուրորեն կատարողների, «սրտի դատավորների» խմբում»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Սարգիս Պետրոսյանը նախկինում ՔՊ անդամ է եղել, ինչի համար մի շարք դատական գործընթացների ժամանակ փաստաբանները նրա ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Պետրոսյանը նախագահող դատավոր է մի շարք հնչեղ գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Նշենք, որ հենց Պետրոսյանն էր, որ անցյալ տարի դեկտեմբերի 30-ին փոխեց
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Սարգիս Պետրոսյանը նշել էր, թե գործի քննության ընթացքում իր համար անձինք կարևոր չեն, կարևոր են օրենսդրությունը, քրեական գործը, միջնորդությանը կից ներկայացված նյութերը։ Շեշտել էր, թե յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, գործի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։