https://arm.sputniknews.ru/20260721/irany-kirarel-e-rd-vov-ancnvogh-arevtrajin-ughin-shrjancelvov-tsvovajin-shrjapakumy-pvokhnakharar-104864165.html
Իրանը կիրառել է ՌԴ-ով անցնող առևտրային ուղին՝ շրջանցելով ծովային շրջափակումը. փոխնախարար
Իրանը կիրառել է ՌԴ-ով անցնող առևտրային ուղին՝ շրջանցելով ծովային շրջափակումը. փոխնախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ-ն ռմբակոծել էր Իրանի հարավային նավահանգիստները։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T12:32+0400
2026-07-21T12:32+0400
2026-07-21T12:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
շրջափակում
ռուսաստան
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/311/07/3110766_0:160:3073:1888_1920x0_80_0_0_a31e9291d1f63d79d127ef8cfa8e173c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանը կարողացել է խուսափել ծովային շրջափակման հետևանքներից ապրանքների մատակարարումը վերաուղղորդելով Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Թալային։Փոխնախարարի խոսքով՝ երկիր մտնող բոլոր բեռների ավելի քան 30%-ն անցնում է Իրանի հյուսիսային նավահանգիստներով։ Նախևառաջ, ինչպես ընդգծել է Թալային, այդ նավահանգիստներով անցնում են գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք ապահովում են երկրի պարենային անվտանգությունը։ Նա հավելել է, որ ԱՄՆ շրջափակումը ներքին շուկայում ապրանքների մատակարարման հետ կապված որևէ խափանում չի առաջացրել։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/311/07/3110766_170:0:2901:2048_1920x0_80_0_0_8b56c55ec92872927667e77d3a995b3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, շրջափակում, ռուսաստան, առևտուր
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, շրջափակում, ռուսաստան, առևտուր
Իրանը կիրառել է ՌԴ-ով անցնող առևտրային ուղին՝ շրջանցելով ծովային շրջափակումը. փոխնախարար
12:32 21.07.2026 (Թարմացված է: 12:33 21.07.2026) Ավելի վաղ ԱՄՆ-ն ռմբակոծել էր Իրանի հարավային նավահանգիստները։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանը կարողացել է խուսափել ծովային շրջափակման հետևանքներից ապրանքների մատակարարումը վերաուղղորդելով Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Թալային։
«Հնդկական օվկիանոսից երթուղին փոխելով Ռուսաստանով և Կասպից ծովով անցնող ուղիով` մենք կարողացանք դիմակայել լիակատար տնտեսական շրջափակման սպառնալիքին», – ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Փոխնախարարի խոսքով՝ երկիր մտնող բոլոր բեռների ավելի քան 30%-ն անցնում է Իրանի հյուսիսային նավահանգիստներով։ Նախևառաջ, ինչպես ընդգծել է Թալային, այդ նավահանգիստներով անցնում են գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք ապահովում են երկրի պարենային անվտանգությունը։ Նա հավելել է, որ ԱՄՆ շրջափակումը ներքին շուկայում ապրանքների մատակարարման հետ կապված որևէ խափանում չի առաջացրել։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։