Հայաստանի թիմերը արծաթե և բրոնզե մեդալներ են ստացել մի շարք առարկաների օլիմպիադաներից
14:08 21.07.2026 (Թարմացված է: 14:18 21.07.2026)

© Photo : official site of MESCS of RA
Բաժանորդագրվել
Մաթեմատիկայի, կենսաբանության և քիմիայի օլիմպիադաներն անցկացվել են համապատասխանաբար Շանհայ, Վիլնյուս և Տաշքենդ քաղաքներում։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Չինաստանի Շանհայ քաղաքում «Մաթեմատիկա» առարկայի 67–րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել, ինչպես նաև 1 գովասանագիր։ Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլով։
Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտի» 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Հախեյանն ու Արեն Գրիգորյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանն (11-րդ դասարան) ու Արսեն Մակարյանը (12-րդ դասարան)։

Գովասանագրի է արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Գրիգոր Քերոբյանը («Վորլդքուանթ» ընկերություն) և Նարեկ Խանդանյանը («Կրիսպ» ընկերություն)։
Նախարարությունից նշում են, որ օլիմպիադային մասնակցել է 120 երկրների 666 աշակերտ, յուրաքանչյուր երկրից` առավելագույնը 6։
ԿԳՄՍՆ–ից տեղեկացնում են, որ հուլիսի 10–19–ն էլ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է Քիմիայի 58–րդ միջազգային օլիմպիադան, որի ժամանակ Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի:
Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։
Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում էլ անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որի ժամանակ Հայաստանի թիմը նվաճել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանն արժանացել է արծաթե մեդալի, «Հերացի» ավագ դպրոցի 12–րդ դասարանի աշակերտներ Հովհաննես Սարգսյանը` բրոնզե մեդալի, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը՝ գովասանագրի։
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն) աշխատանքներ։