https://arm.sputniknews.ru/20260721/evrvopakan-shukan-der-anhasaneli-e-dzknabujtsnery-bvoghvoqi-akcia-en-anum-karavarutjan-mvot-104849415.html
Եվրոպական շուկան դեռ անհասանելի է․ ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
Եվրոպական շուկան դեռ անհասանելի է․ ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
Sputnik Արմենիա
Տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ... 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T10:05+0400
2026-07-21T10:05+0400
2026-07-21T11:04+0400
ձկնաբուծարան
բողոքի ակցիա
հհ կառավարություն
արտահանում
եվրոպա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104848732_0:10:1280:730_1920x0_80_0_0_45ea8bc4068de21ff5b2e941b1260a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Ասում են՝ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպում արդեն ունեցել են, իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։ Նրա խոսքով՝ այսօր տնտեսություններում շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Դրան ավելացրած նաև սառնարաններում առկա այն ձուկը, որը Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։Գրիգորյանը շեշտեց՝ տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։ 2 ամսում նման ծավալների հասնել եվրոպական շուկայում տնտեսվարողն անիրատեսական է համարում։Միաժամանակ, շեշտում են՝ դեմ չեն նաև եվրոպական շուկա արտահանմանը, բայց 13 հազարտոննայանոց շուկայի միանգամից տեղափոխումն իրատեսական չէ։Նրա խոսքով՝ տնտեսվարողներ կան, որ դեռ 2025թ․-ից դիմել են եվրոպական շուկա արտահանման համար, սակայն մինչ օրս որևէ գրանցում չի արվել։ Ասում են՝ տարիներ շարունակ ուսումնասիրել են տարբեր շուկաները և դրա արդյունքում է, որ կենտրոնացել են ռուսական շուկայի ուղղությամբ։Ձկնաբույծներին բարկացրել է այն հանգամանքը, որ իրենց հետ պատկան մարմինները հանդիպում չեն ունեցել, իսկ մեկ տնտեսվարողի հետ հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարը համարել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Ինչ վերաբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու հեռանկարին, ապա ձկնաբույծներից Հարություն Մկրտչյանի խոսքով` հայկական արտադրանքն այնտեղ մրցունակ չէ, քանի որ ղ այլ` ավելի խոշոր խաղացողներ կան։ Մինչդեռ ռուսական շուկա կարողանում էին մինչև 14 հազար տոննա ձուկ արտահանել։ Ձկնաբույծին վրդովեցրել է ՍԱՏՄ ղեկավարի այն հայտարարությունը, թե ոլորտի 97 տոկոսը պատրաստ է արտահանման։ «Չկան նման բան, իրականությունը ցույց տվեք»,– ընդգծեց Մկրտչյանը։ Բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից չորսը մտան ՀՀ կառավարության շենք, որտեղ նրանց դիմավորեց ընդունարանի պետ Նազարյանը, սակայն տնտեսվարողները պահանջում են հանդիպում ՀՀ փոխվարչապետի հետ։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Акция протеста на площади Республики
Sputnik Արմենիա
Акция протеста на площади Республики
2026-07-21T10:05+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104848732_121:0:1140:764_1920x0_80_0_0_97f4154facd638319e181c6e4face284.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձկնաբուծարան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, արտահանում, եվրոպա, ռուսաստան
ձկնաբուծարան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, արտահանում, եվրոպա, ռուսաստան
Եվրոպական շուկան դեռ անհասանելի է․ ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
10:05 21.07.2026 (Թարմացված է: 11:04 21.07.2026) Տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Ասում են՝ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպում արդեն ունեցել են, իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։
«Ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր․ 2 ծրագրեր կառավարությունն իրագործել է, բայց անիրատեսական է և դրանք ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու։ Փորձում են հանրությանը ցույց տալ, թե ոլորտի հետ կապված հարց է լուծվել։ Սակայն ո՛չ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված է հարց լուծվել, ո՛չ էլ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելունը։ Մենք ասել ենք ու էլի ասելու ենք՝ եվրոպական շուկան մեզ համար դեռևս անհասանելի է»,- նշեց Ձկնաբույծների միության տնօրեն Գոռ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այսօր տնտեսություններում շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Դրան ավելացրած նաև սառնարաններում առկա այն ձուկը, որը Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։
Գրիգորյանը շեշտեց՝ տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։ 2 ամսում նման ծավալների հասնել եվրոպական շուկայում տնտեսվարողն անիրատեսական է համարում։
Միաժամանակ, շեշտում են՝ դեմ չեն նաև եվրոպական շուկա արտահանմանը, բայց 13 հազարտոննայանոց շուկայի միանգամից տեղափոխումն իրատեսական չէ։
Նրա խոսքով՝ տնտեսվարողներ կան, որ դեռ 2025թ․-ից դիմել են եվրոպական շուկա արտահանման համար, սակայն մինչ օրս որևէ գրանցում չի արվել։ Ասում են՝ տարիներ շարունակ ուսումնասիրել են տարբեր շուկաները և դրա արդյունքում է, որ կենտրոնացել են ռուսական շուկայի ուղղությամբ։
Ձկնաբույծներին բարկացրել է այն հանգամանքը, որ իրենց հետ պատկան մարմինները հանդիպում չեն ունեցել, իսկ մեկ տնտեսվարողի հետ հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարը համարել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում։
Ինչ վերաբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու հեռանկարին, ապա ձկնաբույծներից Հարություն Մկրտչյանի խոսքով` հայկական արտադրանքն այնտեղ մրցունակ չէ, քանի որ ղ այլ` ավելի խոշոր խաղացողներ կան։ Մինչդեռ ռուսական շուկա կարողանում էին մինչև 14 հազար տոննա ձուկ արտահանել։
«Մենք հազիվ ռուսական շուկայի հետ էինք կարողանում մրցակցել, հիմա մենք ինչպե՞ս կարող ենք եվրոպական շուկայում` իրենց տան մեջ, մրցակցել: Ինչքան ներդրող եկավ, չկարողացավ դիմանալ այս ոլորտով, փախավ, գնաց, մնացին իրական տնտեսվարողները, որոնք կյանք են դրել այս ոլորտում. 365 օր, 24 ժամ մենք ձկան հետ ապրում, պահում, մեծացնում ենք։ Դուք գիտե՞ք` ձուկն ինչքան դանդաղ է աճում. մեկ ձուկը մինչև վաճառքի հասցնելը երկու տարի պահում ենք»,– ընդգծեց նա։
Ձկնաբույծին վրդովեցրել է ՍԱՏՄ ղեկավարի այն հայտարարությունը, թե ոլորտի 97 տոկոսը պատրաստ է արտահանման։
«Չկան նման բան, իրականությունը ցույց տվեք»,– ընդգծեց Մկրտչյանը։
Բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից չորսը մտան ՀՀ կառավարության շենք, որտեղ նրանց դիմավորեց ընդունարանի պետ Նազարյանը, սակայն տնտեսվարողները պահանջում են հանդիպում ՀՀ փոխվարչապետի հետ։