00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

Բաժանորդագրվել
Իրանն էլ, ի պատասխան, հարվածել է Քուվեյթում գտնվող «Քեմփ-Արիֆջան» բազայում տեղակայված ամերիկյան Himars հրթիռային համակարգերին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել ամերիկյան զինվորականների հարվածից հետո, գրում է «Fars» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հարձակման է ենթարկվել քաղաքի թաղամասերից մեկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդել։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Բանդար Աբբասում, Սիրիկում, Չաբահարում, Քոնարակում և Սպահանում տեղի ունեցած պայթյունների մասին։
Իրանական բանակը հաղորդել է, որ հարվածել է Քուվեյթում գտնվող «Քեմփ-Արիֆջան» բազայում տեղակայված ամերիկյան Himars հրթիռային համակարգերին։
Իրանական լրատվամիջոցները հաղորդել են այս գիշեր Բանդար Աբբասում, Սիրիկում, Չաբահարում, Քոնարակում, ինչպես նաև Սպահանում և Շիրազում հնչած պայթյունների մասին։
«Մեր երկրի տարբեր շրջաններին ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան, մեկ ժամ առաջ Իրանի ցամաքային ուժերը «երկիր-երկիր» դասի հրթիռներով հարված են հասցրել Himars համակարգերին, որոնք տեղակայված են Քուվեյթում գտնվող ամերիկյան «Քեմփ-Արիֆջան» ռազմաբազայում», – ասվում է Իրանի բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է IRIB պետական ​​հեռուստաառադիոընկերությունը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0