00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. այս ժամի նորությունները

Բաժանորդագրվել
Իրանը հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք բազաների հարվածելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքն ավարտելու մասին։
«ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը հուլիսի 20-ին, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ին – խմբ.)», – ասվում է Х–ում տեղադրված հրամանատարության հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռների և անօդաչուների արձակման վայրերին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին։
Լրատվամիջոցների տվյալներով` մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի հարավային Շիրազ քաղաքում ԱՄՆ զինվորականների հասցված հարվածներից հետո։ Հարձակման է ենթարկվել քաղաքի թաղամասերից մեկը։
Իրանը, իր հերթին, հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք բազաների վրա անօդաչուներով հարվածելու մասին։
«Իրանի բանակը հայտարարել է, որ իր կամիկաձե հարվածային անօդաչուները հարձակվել են «Արիֆջան» ռազմաաբազայի վարչական շենքերի և ռադիոուղղորդման ալեհավաքների, Ալ-Ուդայրի ճամբարի ուղղաթիռիների վայրէջքի հարթակների, ինչպես նաև Քուվեյթի «Ահմադ Ալ-Ջաբեր» ավիաբազայի զորանոցի վրա», – ասվում է Press TV–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռներով և անօդաչուներով միաժամանակյա հարվածների ժամանակ խոցվել է Մուհարաք քաղաքում գտնվող ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանը և Ռիֆֆա քաղաքում գտնվող Patriot ՀՕՊ համակարգը (Բահրեյն)։
Բացի այդ, պայթյուններից հետո երկու նավթատար լցանավ է հրդեհվել Հորմուզի նեղուցում։ Երկու նավերն էլ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով և պայթել են ականների վրա, հաղորդում է IRNA-ն։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0