https://arm.sputniknews.ru/20260720/shebekinvojum-avtvobusi-vra-ukrainaji-hardzakman-hetevanqvov-tuzhatsneri-tivy-hasel-e-27-i-104839889.html
Շեբեկինոյում ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումից տուժածների թիվը հասել է 27-ի
Շեբեկինոյում ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումից տուժածների թիվը հասել է 27-ի
Sputnik Արմենիա
Եվս 21 մարդ հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T20:44+0400
2026-07-20T20:44+0400
2026-07-20T20:44+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
շեբեկինո
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
տուժածներ
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/103999385_0:320:3072:2048_1920x0_80_0_0_f968faceeac44a80b541368fc84e61a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է մարզի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լյուդմիլա Կռիլովան:Այսօր Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Շեբեկինոյում հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա: Արդյունքում զոհվել է 5 մարդ, վիրավորվել 23-ը, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի ուշ դաշնային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոսպիտալացվել է 25 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։Նա հավելել է, որ վիրավորներից մեկի բուժսպասարկումն իրականացվում է Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: 4 hոգի ստացել է ամբուլատոր բուժօգնություն և դուրս գրվել բուժհաստատությունից, ևս 21 մարդ հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։Նշվում է, որ գանգուղեղային վնասվածքներ ստացած 3 մարդ ծայրահեղ ծանր վիճակում են, ներկա դրությամբ նրանք վիրահատվում են: Կռիլովան ընդգծել է, որ ներկայում տուժածներին դաշնային կլինիկաներ տեղափոխելու կարիք չկա՝ անհրաժեշտ ամեն ինչ կարող է տրամադրվել տեղական առողջապահական կառույցների ռեսուրսներով:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
շեբեկինո
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/103999385_0:0:2732:2048_1920x0_80_0_0_663531b56fa01929ddf9d8f7cfe5711a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շեբեկինո, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տուժածներ, ավտոբուս
շեբեկինո, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տուժածներ, ավտոբուս
Շեբեկինոյում ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումից տուժածների թիվը հասել է 27-ի
Եվս 21 մարդ հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է մարզի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լյուդմիլա Կռիլովան:
Այսօր Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար
Ալեքսանդր Շուվաևը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Շեբեկինոյում հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա: Արդյունքում զոհվել է 5 մարդ, վիրավորվել 23-ը, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի ուշ դաշնային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոսպիտալացվել է 25 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
«Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով այսօր տուժել է 27 մարդ, որոնց թվում կա մեկ դեռահաս։ Բոլոր տուժածներին ժամանակին բժշկական օգնություն է ցուցաբերվել ինչպես շտապօգնության կողմից, այնպես էլ հիվանդանոցում», - ասել է Կռիլովան։
Նա հավելել է, որ վիրավորներից մեկի բուժսպասարկումն իրականացվում է Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: 4 hոգի ստացել է ամբուլատոր բուժօգնություն և դուրս գրվել բուժհաստատությունից, ևս 21 մարդ հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Նշվում է, որ գանգուղեղային վնասվածքներ ստացած 3 մարդ ծայրահեղ ծանր վիճակում են, ներկա դրությամբ նրանք վիրահատվում են: Կռիլովան ընդգծել է, որ ներկայում տուժածներին դաշնային կլինիկաներ տեղափոխելու կարիք չկա՝ անհրաժեշտ ամեն ինչ կարող է տրամադրվել տեղական առողջապահական կառույցների ռեսուրսներով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։